15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նստակյաց կյանքը` երիկամների հիվանդության պատճառ

Այն մարդկանց մոտ, ովքեր նստակյաց կյանք են վարում, մեծ է երիկամների խրոնիկ հիվանդությամբ տառապելու հավանականությունը: Անգլիացի մասնագետներն ուսումնասիրել են  40-75 տարեկան 5 հազար կամավորների, որոնց հարցրել են` որքան ժամանակ են նրանք անցկացնում նստած, ինչպես նաեւ պարզել են նրանց ֆիզիկական ծանրաբեռնվածութան ինտենսիվությունը:

Պարզվել է, որ այն կանայք, ովքեր օրական 3 ժամից քիչ են նստած լինում, 30 տոկոսով ավելի քիչ են հակված երիկամների խրոնիկ հիվանդությունից տառապել, քան նրանք, ովքեր ավելի քան 8 ժամ նստած են լինում: Տղամարդկանց մոտ հավանականությունը 15 տոկոսով նվազել է:

Գիտնականների  խոսքով` տղամարդիկ, ովքեր երկար ժամանակ նստած են լինում, սակայն դրան զուգահեռ պարբերական ֆիզիկական ծանրաբեռնվածություն են ունենում, օրինակ` օրական կես ժամ զբոսանք, 30 տոկոսով ավելի քիչ են բախվում երիկամների հիվանդությունների հետ: Հետաքրքիրն այն է, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը որեւէ կերպ չի ազդել նրանց ֆիզիկական վիճակի վրա, այսինքն` հավանականությունը չի նվազել:

Ավելի վաղ գիտնականները պարզել էին, որ այն կանայք, ովքեր օրական ավելի քան 7 ժամ նստած են անցկացնում, ավելի հաճախ են տառապում  2-րդ տիպի շաքարախտից: Իսկ Արեւմտյան Ավստրալիայի համալսարանի մասնագետները պարզել են, որ գրասենյակային նստակյաց աշխատանքով 10 տարի զբաղվեուց հետո մարդկանց մոտ հաճախ է աղիների քաղցկեղ առաջանում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ