15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ֆեյսբուքցիները խորհուրդ են տալիս վաճառել Մատենադարանն ու թանգարանները

‘Եթե մենք հրապարակի և ըստ էության Երևանի դեմքը դարձնում ենք հյուրանոցային կենտրոն, ապա նման տրամաբանությամբ հաջորդը պետք է վաճառվի կառավարության շենքը: Առաջարկում եմ ապագա գործարքի մեջ կետ ամրագրել, համաձայն որի կառավարությունը շենքի հետ անբաժանելի է և մնալու է գնորդի վրա’,-ֆեյսբուքյան իր էջում գրել է օգտատեր Պետրոս Ղազարյանը: Արդեն հասկանալի է, որ այս գրառումը վերաբերում է ԱԳՆ շենքի վաճառքի մասին կառավարության որոշմանը: Ֆեյսբուքցիներին այս որոշումը վրդովել է այն աստիճան, որ նրանք արդեն առաջարկում են Հայաստանի համար արժեք ներկայացնող այլ կառույցները ևս վաճառել: Օգտաատեր Վարուժան Հովսեփյանը գրել է, որ նման տրամաբանությանը հետևելով` կարելի է ասել, որ կվաճառվի ոչ միայն կառավարության, այլև թատրոնների ու թանգարանների շենքերը:

‘Բան չի մնացել ծախելու, Արտգործնախախարության շենքն են ծախում: Շուտով վաճառքի կհանվեն թանգարանների, թատրոնների, կինոթատրոնների շենքերը, ամբողջ Հանրապետության հրապարակը, և ընդհանրապես, ցանկացած շինություն, որը կարելի է ծախել…’, գրել է նա ու հավելել. ‘Վերջում կդադարեցվի Հայաստանի Հանրապետության` Ռուսաստանի Դաշնությանը վարձավճարով պատկանելու գործընթացը և Հայաստանի Հանրապետությունը արդեն ամբողջական իրավունքներով կվաճառվի Ռուսաստանի Դաշնությանը և կվերանվանվի Հայկական մարզ Երևան մարզկենտրոնով’:

Այս շաքից է նաև Օֆելի Մինասյանի գրառումը, ով էլ առաջարկում է վաճառել Մատենադարանի շենքը:

‘Կարծում եմ`շատ տեղին կլինի վաճառքի հանել նաև Մատենադարանի շենքը . պատկերացնու՞մ եք` ի՜նչ գեղեցիկ կնայվի այնտեղ ինչ-որ նորաոճ հյուրանոցային համալիր, կամ,ասենք, ինչ-որ հաստավզի առանձնատուն . հաստավիզն էլ կասի` շենքիս տակ կզցրած եմ պահում Մաշտոցին ,Մաշտոցն էլ` իմ պատվերով Կորյունին:

Կամ, ենթադրենք, Մայր Հայաստանի արձանը. թե մեզ շատ պե՞տք է այդ արձանը. փոխարենը թող մի գեղեցիկ ռեստորանային համալիր լինի . մեր օրերում այնքա՜ն շատ են ուտող-խմողները, տեղերն էլ` էնքա՜ն քիչ, որ կեսն արդեն ընկրկում է այցելուների բազամազանությանն ու այրվում, կեսն էլ արդեն հոգնել է իր գոյությունից…’:

Նման գրառումները բազմաթիվ են սոցիալական ցանցում: Ոմանք կատակով արդեն ԱԺ-ում և կառավարությունում սենյակներ են ցանկանում պատվիրել: Սակայն էականն այն է, որ չնայած այս ամենին շենքն ամեն դեպքում արդեն վաճառված է և Արտաքին գործերի նախարարությանը կփոխարինի հյուրանոց:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ