Հայաստանում ամենատարածվածը քթի պլաստիկ վիրահատությունն է
Պլաստիկ վիրաբուժության են դիմում ինքնահաստատման կամ ֆիզիկական թերությունները` դեֆետկտները, շտկելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց թիվ 3 կլինիկական հիվանդանոցում Պլաստիկ և վերականգնողական ծառայության ղեկավար Գևորգ Ստեփանյանը: Վերջինիս ներկայացրած տվյալներով`Հայաստանում ամենատարածված պլաստիկ վիրահատությունը քթի վիրահատությունն է, որին հաճախ տղամարդիկ են դիմում: Իսկ կանայք մեծ մասամբ դիմում են կրծքագեղձի, որովայնի, հաճախ նաև ոտքերի պլաստիկ վիրահատությունների:
Կլինիկական հոգեբան Միքայել Մադաթյանը հավելեց, որ պլաստիկ վիրաբուժության դիմում են նախ առողջական խնդիրներից ելնելով ` վնասվածքները շտկելու նպատակով: ‘Ստացվում է, որ անձի ներքինը չի ընդունում իր արտաքինը: Այլ հարց է, որ մարդիկ վիրահատության են դիմում սիրեկանի քմահաճույքից, որպեսզի ենթադրենք, որ կուրծքը ավելի մեծ լինի: Բայց, երբ երկու տարի հետո դադարես այդ մարդու սիրուհին լինել եւ մեկ ուրիշի կողքին հայտնվես, ով չի սիրում մեծ կուրծք ի՞նչ պետք է անես: Հետեւաբար այս գործընթացին միանում է հոգեբանը’,-եզրափակեց Մադաթյանը: