15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արամ Մանուկյանի համար ԲՀԿ-ն “օպոզիցիա՞” է

“Ռուբեն Հակոբյանը առաջին իշխանության մաս է կազմել եւ եղել է Լեւոն տեր-Պետրոսյանի  մամլո խոսնակը: Ես չէի ուզի հշել այդ դեպքերը, ես հաճույքով չեմ հիշում, թե ինչպես էին ծեծում Արա Սահակյանին եւ ԱԺ նախագահին:

Չվերադառնանք էդ ոչ հաճելի օրերին, երբ առեւանգել էին ԱԺ նախագահին եւ տեղակալին, երբ ծեծուջարդ էին կազմակերպել ”,-այսօր մեկնաբանելով ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հայտարարությունը, թե Վարդան Օսկանյանին անձեռնմխելինությունից զրկելուն համաձայնություն տալու  ԱԺ որոշումը  96-ի սեպտեմբերի 26-ի դեպքերի շարունակությունն է, ասել է  ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:

Ռուբեն Հակոբյանի դիտարկմանը, թե այն ժամանակ ՀՀՇ-ի տղաները չգիտեին, որ դա բումերանգի էֆեկտ է ունենալու, Արամ Մանուկյանը պատասխանել է.”Եթե բումերանգ է, ապա այդ բումերանգը պետք հետ գա նաեւ Ռուբեն Հակոբյանին կպնի”:

Արամ Մանուկյանը հավելել է, թե չէր ցանկանա սեպ խրել այսօրվա խորհրդարանի ընդդիմադիր թեւի մեջ: “Մենք այն վիճակում  չենք, որ այսօր Դաշնակցությանը քննադատեմ, նյութ կա, բայց ես քաղաքական գործիչ եմ եւ հասկանում եմ, որ այսօր դա ճիշտ չէ, եթե կուզեք իմանալ, “Ժառանգությունը” տակտիկայի առումով սխալ է գործում, դրա համար ես չեմ ուզում անդրադառնալ դրան:

Տեսել եք, որ այս ողջ ընթացքում մենք քննադատենք Դաշնակցությանը, “Ժառանգությանը” կամ ԲՀԿ-ին”,-նկատել է Արամ Մանուկյանն ու հավելել.”Տակտիկայի առումով այսօր այն վիճակը չէ, որ օպոզիցիան բաժանելու իշխանության գցած սեպերը մենք ընդունենք”:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ