06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ասանժն ապաստան է խնդրում Էկվադորից

“WikiLeaks” կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը խախտել է գրավի դիմաց ազատվելու պայմանները, որի համար նրան կարող են ձերբակալել: Ըստ այդ պայմանների`  նա պարտավոր է երեկոյան  ժամը 10-ից մինչ առավոտյան 8-ն անցկացնել Լոնդոնի իր տան շրջակայքում, տեղեկացնում է “CNN”-ը: Սակայն հունիսի 19-ի երեկոյան ոստիկանությունը նրան չի գտել տանը: Պարզվել է, որ գիշերն Ասանժն անց է կացրել Լոնդոնում Էկվադորի […]

Հունաստանը նոր կառավարություն ունի

Հունաստանում ձեւավորվել է նոր կառավարություն, հաղորդում է “BBC”-ն: “Նոր ժողովրդավարություն” կուսակցության առաջնորդ Անտոնիս Սամարասը երդում է տվել`  որպես Հունաստանի նոր կառավարության ղեկավար: Պաշտոնի անցնելիս նա Աթենքի եւ ողջ Հելլադայի ուղղափառ արքեպիսկոպոս Իերոնիմի ներկայությամբ երդվել է առաջնորդվել սահմանադրությամբ, հարգել երկրի օրենքները եւ աշխատել ի շահ հույն ժողովրդի: Սպասվում է, որ նոր կառավարությունն առաջին հերթին կփորձի որոշ […]

Մորմոները աշնան են հավաքվելու. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի, հունիսի 17-ին մորմոններին պատկանող “Արմենիա-Մարիոթ” հյուրանոցում տեղի ունեցած հավաքն ընթացել է 2 փուլով: Մի մասը եղել է բաց, մյուսը՝ փակ: Մորմոնները սկզբում քննարկել են կառուցվածքային հարցեր, իսկ արդեն փակ նիստի օրակարգը եղել է բավական ընդլայնված: Թերթի աղբյուրների վկայությամբ՝ մորմոնները որոշել են աշնանը մեծ նիստ անցկացնել, որի ժամանակ էլ նրանք կազմակերպչական հարցերով ավելի հստակ […]

Կառավարության բժիշկ այբոլիտները կբժշկեն. Երկիր

“Երկիր” օրաթերթը պարզել է, որ գործադիր մարմնի 18 ոլորտներից 3-ը ղեկավարում են մասնագիտությամբ բժիշկներ` կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյան, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյան եւ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյան: Առաջին երկուսի մասնագիտությունն առնչություն չունի իրենց ղեկավարած ոլորտների հետ: ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանը, օրինակ, ատամնաբույժի մասնագիտացում է ստացել Հերացու անվան […]

Հին ընկերներից ում “կքաշեն” հանրապետականները. Չորրորդ ինքնիշխանություն

Ըստ “Չորրորդ ինքնիշխանություն” թերթի Հայ հեղափոխական դաշնակցության վերջին օրերին արտահայտած դիրքորոշումներն ու քաղաքական գնահատականները սկսել են խիստ նյարդայնացնել ՀՀԿ-ին: “Բացի այս, ՀՀԿ վերնախավում լուրջ մտահոգություն կա, որ ՀՅԴ-ն 2013 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ` չի պատրաստվում պայմանավորվածություններ ձեռք բերել Սերժ Սարգսյանի հետ, քանի որ առաջադրելու է սեփական թեկնածուն: Եվ քանի դեռ դաշնակցության ներսում գցում-բռնում են, թե […]

Շերիֆը կդառնա տեղակալ. Հայկական ժամանակ

ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը` Շերիֆը, որ ԲՀԿ համամասնական ցուցակի 43-րդ համարն էր եւ ներկայումս գործող պատգամավոր է, պաշտոն կստանա: Գրիգորյանին բաժին է հասնելու Աժ պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը: Երեկ “Հայկական ժամանակ”-ի  թղթակցին հայտնի է դարձել, որ այդ հանձնաժողովի նախկին տեղակալ, ՕԵԿ-ական Իշխան […]

Քանի վարչապետը Սարգսյանն է…Հրապարակ

Գագիկ Ծառուկյանը երեկ կրկին չէր մասնակցում ԱԺ նիստին: ԲՀԿ խմբակցությունը երկրորդ անգամ նիստի էր ներկայացել առանց ֆրակցիայի ղեկավարի: Ըստ “Հրապարակ” թերթի լավատեղյակ աղբյուրների` Ծառուկյանն ասել է. քանի այս կառավարության ղեկավարը Տիգրան Սարգսյանն է, ես նիստերին չեմ մասնակցելու: Հետաքրքիր է, որ ԱԺ նիստերին չի մասնակցում, սակայն կառավարություն, վարչապետի հետ կոնֆիդենցիալ հանդիպման գնում է` անկախ այն բանից, […]

Քաղաքականության մեջ պասիվ մեքսիկացիները կզրկվեն սեքսից

Մեքսիկայի նախագահական ընտրություններին իշխող կուսակցության թեկնածու Խոսեֆինա Վասկես Մոտան կոչ է արել երկրի կին քաղաքացիներին իրենց մասնակցությունն ունենալ ընտրություններին քաղաքացիների ակտիվ մասնակցություն ապահովելու գործում: Նա խնդրել է մեքսիկուհիներին մերժել իրենց ամուսիններին եւ զուգընկերներին սեքսով զբաղվել, եթե նրանք ընտրությունների օրը` հուլիսի 1-ին, չեն ցանկանա ներկայանալ ընտրական տեղամասեր: Վասկեսը հայտարարել է, որ այն տղամարդիկ, ովքեր հուլիսի 1-ը […]

Դաշնակցականներից “խլո՞ւմ” են

Երեկ Կապանում տեղի ունեցած ՀՀԿ տարածքային խորհրդի նիստում որոշվել է սեպտեմբերի 9-ին կայանալիք Կապանի քաղաքապետի ընտրություններում առաջադրել եւ պաշտպանել “Հայփոստի” Կապանի մասնաճյուղի տնօրեն Աշոտ Հայրապետյանի թեկնածությունը: Նշենք, որ արդեն 4 տարի է Կապանը ղեկավարում է ՀՅԴ անդամ Արտուր Աթայանը: Վերջինս հանրապետության միակ դաշնակցական քաղաքապետն է: Աթայանը 2008թ. հաղթել է Կապանի գործող քաղաքապետ, հանրապետական Արմեն Կարապետյանին: […]

Թերթը դադարեցրել է տպագրությունը անպարկեշտ բառի պատճառով

Կալիֆորնիական “Times-Standard” թերթի խմբագրությունը ստիպված է եղել հերթական համարի տպագրությունը դադարեցնել, երբ պարզվել է, որ թերթի առաջին էջում պատահմամբ անպարկեշտ “F*сk you” արտահայտությունն է հայտնվել: Թերթի առաջին էջի վրա պատկերված են եղել համալսարանի շրջանավարտների լուսանկարներ: Երբ արդեն տպագրված է եղել թերթի ավելի քան 6 հազար օրինակ, խմբագրության աշխատակիցները նկատել են, որ շրջանավարտ աղջիկներից մեկի ակնոցի վրա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի