04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Զուրաբյանի հանելուկը /վիդեո/

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը համոզված է, որ  ցանկացած  մարդ կարող է լինել Կոնգրեսի անդամ կամ անդամակից` որեւէ կուսակցության միջոցով:Նման խնդիր առաջացել էր Ալիկ Արզումանյանի հետ, նա լինելով ՀՀՇ-ի անդամ, թեեւ ինչ-որ  տարաձայնություններ ուներ Կոնգրեսի հետ,  բայց Կոնգրեսից  դուրս  չեկավ այնքան եւ  չէր կարող լքել, մինչեւ չլքեր ՀՀՇ-ի  շարքերը: Այնպես որ, Դավիթ Շահնազարյանը  մնալով  ՀՀՇ անդամ,  կամա թե ակամա  Կոնգրեսի մեջ :   Իսկ  նախագահի  միասնական  թեկնածուի դերում ում է տեսնում ՀԱԿ ը,  բացի  Լեւոն Տեր- Պետրոսյանից,   Զուրաբյանը խորհուրդ  տվեց այդ  հանելուկի լուծումը  գտնեն լրագրողները:

Զենքը ննջասենյակի հատակի տակ էր

Հուլիսի 11-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է ներկայացել Գյումրիի 55-ամյա մի բնակչուհի  և հանձնել կոռոզիայի ենթարկված “Մոսին” տիպի 3  հրացան ու տարբեր տրամաչափի 122  փամփուշտ՝ հայտնելով, որ  զինամթերքը  հայտնաբերել է ննջասենյակի հատակի վերանորոգման ժամանակ, որոնք պատկանել են 1982 թ.-ին մահացած նախկին բնակարանատիրոջը: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

ՀՀ նախագահը ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի գլխավորած պատվիրակությանը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը եւ հույս հայտնել, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի երեւանյան քննարկումները կնպաստեն Հայաստանի եւ ԵԱՀԿ միջեւ հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու զարգացմանը: Նախագահը նաեւ նշել է, որ պատվիրակության այցը Հայաստան լավ հնարավորություն է տեղում […]

Թուրքիան ընդունում է, որ Արարատ լեռը Հայաստանի մի մասն է

Թուրքիայում հրապարակված գրքույկում որպես Հայաստանի խորհրդանիշ ներկայացված է Արարատ լեռը: Ինչպես հավանաբար տեղյակ են մեր ընթերցողները, բոլորովին վերջերս Ստամբուլի գագաթաժողովում մեծ շուքով նշվեց Սեւծովյան տնտեսական համագործակցության(ՍԾՏՀ) կազմակերպության հիմնադրման 20-ամյակը: Այդ առթիվ տպագրվել էր ՍԾՏՀ քարտուղարությունը տպագրել էր “Սեւծովյան տարածաշրջանում համագործակցության երկու տասնամյակները. հաջողությունները, քաղած դասերը եւ հեռանկարները ապագայի համար ՍԾՏՀ գործընթացում” գրքույկը: Նախաբանում ընթերցողներին իրենց […]

Համատեղ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնություն չկա, դա իրենց նախաձեռնությունն է. Նաիրա Զոհրաբյան

“ԲՀԿ-ն  նման խնդիր չի քննարկել եւ այս պահին չի էլ կարող քննարկել այն պարզ պատճառով, որ  ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորների գերակշիռ մասը հանրապետությունում չեն գտնվում եւ անգամ ԵՄ խորհրդի նախագահ Ռոմպոյի հետ հանդիպմանը խմբակցությունից Հայաստանում էր եւ նիստին մասնակցեց 12-13 պատգամավոր”,-քիչ առաջ Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով ԱԺ արտահերթ […]

“Սիվիլիթաս”-ի դեմ հարուցված գործընթացը սպառնում է Հայաստանի հեղինակությանը. Սալբի Ղազարյան /վիդեո/

”Երեւի Գյումրիում էլ մի բան կա: Քսան տարի  պարոն Հանթսմանը Գյումրիում էլ է օգնություն տվել, Հայաստանին էլ: Գիտե՞ք, մենք արդեն աբսուրդի մակարդակի ենք իջնում, երբ մեր գործընկերների, դոնորների, ներդրողների հետ ոչ թե նրանց գործունեության մասին ենք խոսում, այլ կրոնական պատկանելության: Այստեղ արդեն արձագանքելու տեղ չկա, չարժե նույնիսկ անդրադառնալ”,-այսօր լրագրողների հետ հանդիպամնն ասել է  “Սիվիլիթաս” հիմնադրամի տնօրեն Սալբի […]

44 ստորագրություն եւ կլինի արտահերթ նիստ. /վիդեո/

Հայ Ազգային Կոնգրեսը ԱԺ ԲՀԿ, ՀՅԴ, Ժառանգություն խմբակցությունների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած խորհրդակցություններից հետո որոշել է համատեղ հրավիրել ԱԺ արտահերթ նստաշրջան “Հարսնաքարի” դեպքերի հանգամանքների ուսումնասիրության նպատակով: Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀԱԿ համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: “Այսօր ժամը 18.00-ից հինգ րոպե պակաս այդ նախաձեռնությունը կմուտքագրվի քարտուղություն, ըստ որի 24 ժամվա ընթացքում պետք է […]

Հայաստանն ընդգրկված չէ ջերմոցային գազերի օգտագործումը կրճատելու ցանկում

Հուլիսի 2-4 Երեւանում կայացել է Կլիմայի փոփոխության մասին տարածշրջանային աշխատաժողով, որի ժամանակ քննարկվել են ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների իրականացման շրջանակներում վերջին զարգացումները: Այսօր լրագրողների հետ հադիպմանը աշխատաժողովի աշխատանքը քննարկեց ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը: Աշխատաժողովը, որին մասնակցել են 33 երկրների եւ 11 միջազգային կազմակերպությունների 73 ներկայացուցիչներ, Պապյանն առաջին հերթին կարեւորեց նրանով, որ հնարավորություն ստեղծվեց […]

Գազի գնի գաղտնի բարձրացում չի կարող լինել. Արմեն Մովսիսյան

Շուտով կավարտվեն ռուսական կողմի հետ բանակցությունները Հայաստանին մատակարարվող բնական գազի գնի հստակեցման նպատակով: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրուցի ժամանակ ասաց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Իսկ արդյո՞ք իրականությանը համապատասխանում են մամուլի այն հրապարակումները, ըստ որոնց` գազի գնի գաղտնի բարձրացում է եղել, Մովսիսյանը պատասխանեց. “Գաղտնի բարձրացում չի կարա ըլնի: Կավարտենք […]

Սարկոզիի որդին ելույթ կունենա Հայաստանում /վիդեո/

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի որդին` հայտնի դի ջեյ Պիեռ Սարկոզին, ով ավելի հայտնի է DJ Mosey անունով, հուլիսի 14-ին` Բաստիլի ամրոցի գրավման օրը,  համերգով հանդես կգա Երեւանի Սիրահարների այգում, գրում է “Երկրամասը”: Պիեռ Սարկոզիի համերգի կազմակերպիչն է Հայաստանի Երիտասարդական հիմնադրամը եւ “MODD EVENTS” հայ-ֆրանսիական կազմակերպությունը: Համերգին կմասնակցեն նաեւ մի քանի հայ դի ջեյներ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի