Հայաստանի մշակութային օրերը Հորդանանում

Հունիսի 24-30-ը Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում անցկացվեցին Հայաստանի մշակույթի օրերը: Հայաստանի մշակութային օրերը մեկնարկեցին հունիսի 25-ին Ամմանի Մշակույթի Թագավորական կենտրոնում գեղագիտության մանկական կենտրոնի տնօրեն, արվեստագետ Արմենուհի Հարությունյան-Իգիթյանի կոլաժների ցուցահանդեսի բացումով: Այնուհետեւ նույն սրահի գլխավոր դահլիճում մեծ հանդիսավորությամբ տեղի ունեցավ մշակութային օրերի պաշտոնական բացումը: Բացման խոսքով հանդես եկան Հորդանանի մշակույթի նախարար Սալահ Ջառառը եւ Հորդանանում ՀՀ արտակարգ […]