Աշոտյանը հիշել է Օսկանյանին
ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքում պասիվ ընթերցողի դիրքից վերադառնում է ակտիվ ելման դրության: Այսպես, Արմեն Աշոտյանն այսօր անդրադարձել է Վարդան Օսկանյանի վերջին հարցազրույցին եւ նշել.
“Ընթերցեցի Օսկանյանի հարցազրույցը:
Արդեն որերորդ անգամ է իմ գործընկերը փորձում մտնել քաղաքական “հալածյալի”, “հետապնդվողի”, “խարազանվողի” կարեկցանք հարուցող կերպարի մեջ: Եվ նորից` ապարդյուն:
Ինչ-որ մի բան հուշում է մեզ, որ այդ նպատակը անբնական է, իրականությանը չհամապատասխանող: Իսկ գործադրվող ջանքերը` անարդյունավետ:
Քաղաքականությունն ու հարուցված հայտնի գործը զուգահեռ հարթություններ են, որոնք Վ. Օսկանյան կետում չեն խաչվում:
Դատապարտելի է քաղաքականությունը տվյալ դեպքում որպես վահան, կամ նախահարձակ լինելու համար հարմար թուր օգտագործելու գործելաոճը: Հատկապես, եթե մոտ ապագայում նախագահական ընտրություններին առաջադրվելու տենչանք ունես: Ինչպես կասեր Հուլիոս Կեսարը` Жена Цезаря должна быть вне подозрений” …