16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Բերքի իրացնելն է դժվար. Լոռվա “Բերքի տոն 2012” /ֆոտո/

     Կողքի-կողքի շարված սեղաններով, մեկը-մեկից գեղեցիկ ձեւավորված ու բարիքներով  բեռնված  կայացավ Լոռվա“Բերքի տոն 2012”-ը:  Տարին բերքառատ էր, բերքի արդյունքները գոհացուցիչ:  Գյուղացին  ոչ միայն իր  չարչարանքի արդյունքը տեսավ,, այլ Աստված  էլ էր  բարեհաճ, քանի որ անտառի հատապտուղն  էլ էր նկատելի  առատ եւ  կարկուտն  այս տարի  համայնքներին քիչ վնասեց:  “Բերքը բերք է դառանում, երբ մարդը քրտինք է թափում, այդ հողի վրա: Մենք պետք է հասնենք, նրան, որ մի թիզ անմշակ հող չունենանք, ծառերն այնքան պտուղ տան, որ հնարավոր լինի արտահանել”, -իր ողջույնի խոսքում նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար  Սերգո Երիցյանը:

“Յուրաքանչյուր միջոցատում մենք  դաեւձնում ենք տոն, որովհետեւ բերք ու բարիքի նկատմամբ հատուկ վերաբերմունք  ենք   ունեցել ու Լոռու մարզը պահպանել է  այդ տոնը”,-ասաց  Լոռու մարզպետ  Արթուր Նալբանդյանը: :

Բերքի տոնին մարզի քաղաքային համայնքներն անգամ, գյուղատնտեսական բարիքներով էին ներկայացել:  Սպիտակում  օրինակ ձմերուկ ու  ծիրան  է

աճում,  Ախթալայում` խաղող ու թուզ:   Շահումյան գյուղն էլ, որ  մարզի  խոցելի 6 համայնքներից մեկն է` աղետներն  ու սողանքները անպակաս են,  առաջին անգամ    տնամերձերից ստացած կարտոֆիլով  կարող են   ձմեռն անցկացնել: Գուգարքի տարածաշրջանի Դարպաս գյուղում  կարկուտից վախենալով այս տարի ցորեն չեն ցանել. “ Հիմա  կարտոֆիլ վաճառում  է այն գյուղացին, որը այլ ծախսեր ունի, այժմ կիլոգրամը 70-80 դրամ է, հետո երեւի կթանկանա մինչեւ 120 դրամ, բայց իրացնելն ամեն դեպքում դժվարանալու է”,- ասում են համայնքապետերը:

Մոտկորում  էլ բերքից չեն բողոքում ` պահածոներ ավելի շատ  կփակեն՝ միրգը  առատ է, դե նաեւ  մաքուր տնական օղի, գինի ու քացախն առատ կլինի:

Նելլի Դավթյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ