16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

“Էս երկիրը երկիր է…”. բաց նամակ “Յուքոմի” տնօրենին

Բաց նամակ “Յուքոմի” տնօրեն Հայկ Եսայանին

Պ-ն Եսայան

Ստիպված եմ բաց նամակով դիմել Ձեզ, քանի որ իմ նախկին երկու հրապարակումները Ձեր ընկերության մասին, ոչ մի արձագանք չգտան:

Ամենեւին նպատակ չունեմ շահարկելու իմ մասնագիտությունը, բայց ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, կնքել եմ պայմանագիր Ձեր ղեկավարած ընկերության հետ: Համարյա չորս օր Ձեր բաժանորդը զրկվելէ հեռուստատեսություն դիտելու եւ Ինտերնետ ունենալու հնարավորությունից, եւ ոչ մեկը գոնե ըստ կնքած պայմանագրի, չի մտածում իրականացնելու իր գործառույթը:

Այսօր ես մի քանի անգամ զանգահարել եմ Ձեր ընկերություն եւ հիշեցրել, որ  խոստացել են, ծառայությունը ակտիվացնել: Կես ժամ հետո, մեկ ժամ հետո, օրվա ընթացքում կակտիվացվի ծառայությունը՝ ասում էին Ձեր աշխատակիցները: Ի դեպ հիշեցնեմ, որ  զանգը ձայնագրվում է սպասարկման  որակի կարգավորման եւ բարելավման նպատակով եւ իրականում Դուք կարող եք լսել դրանք:

Ժամը 16-ի սահմաններում ինձ օպերատորն ասաց, որ ակտիվացված է, եւ զանգը փոխանցեց տեխնիկական բաժին՝ անսարքությունը վերացնելու նպատակով: Այստեղից էլ զարմացան՝ ծառայությունը չի ակտիվացել դեռեւս, կլինի մինչեւ աշխատանքյաին օրվա վերջ:

Հասկանում եմ Ձեզ, պ-ն Եսայան, զբաղված մարդ եք, գլոբալ խնդիրներ եք լուծում, Երեւանից զատ ծառայություն եք ուզում մատուցել այլ մարզերում: Դեմ չեմ, բայց մի արհամարհեք Ձեր բաժանորդի իրավունքը, մի մտածեք, որ մեկ  դեպքը էական նշանակություն չունի: Խնդրում եմ ուղղակի, փոխեք ընկերության աշխատելաոճը, եւ միայն այդ դեպքում Ձեր բիզնեսը կզարգանա:

Ամեն դեպքում, ես չեմ հրաժարվի Ձեր ծառայություններից, բայց դատարանում կվիճարկեմ իմ պայմանագրային իրավունքները: Քանզի քաղաքակիրթ երկրում չորս օր զրկվել ինֆորմացիա ստանալու իրավունքից, մեղմ ասած` սիրուն չի: Մի օր պիտի էս երկիրը երկիր դառնա: Իսկ քաղաքական հայացքների մասին ակնարկները, կարծում եմ խոսակցության այլ թեմա է: Այս մասին հաջորդ նամակում:

Հարգանքներով` Արմենակ Դավթյան,

Երեւան, Ավան, Իսահակյան 4/17

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ