17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նախագահական ընտրությունները կարող են նշանակված ժամկետից վաղ տեղի ունենալ

Վրացի խորհրդարանականները իրենց առաջին նիստերից մեկում հնարավոր է հարց բարձրացնեն նախագահական ընտրությունները նշված ժամկետից շուտ անցկացնելու համար: Այդ մասին  “Известия”-ին է հայտնել Հանրապետական կուսակցության կոալիցայի առաջնորդ Լեւան Բերձենիշվիլին: “Ըստ նոր սահմանադրության` Վրաստանը խորհրդարանական հանրապետություն է, սակայն նոր սահմանադրությունն ուժի մեջ է լինելու նախագահական ընտրություններից հետո: Թե երբ դրանք տեղի կունենան, ոչ ոք չգիտի: Հնարավոր է, որ շատ շուտ` ամեն ինչ կախված է խորհրդարանից”,-նշել է նա:

Ներկա պահին Վրաստանի նախագահական ընտրությունները ծրագրված են 2013-ի աշնանը, սակայն ինչպես նշել էր Բերձենաշվիլին, դրանք կարող են տեղափոխել հունվար:

Հոկտեմբերի 9-ին վերջին 4 տարվա ընթացքում առաջին անգամ կհանդիպեն Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին եւ “Վրացական երազանք” կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին: Հանդիպմանը կքննարկվի իշխանության խաղաղ փոխանցման խնդիրը եւ հավանաբար կշոշափվի նախագահական ընտրություններն ավելի վաղ անցկացնելու հարցը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ