17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Անկախ նրանից, ով ում կառաջադրի, ՀՀԿ- թեկնածուն ֆավորիտն է. Շարմազանով

Էդուարդ  Շարմազանովը չի մեկնաբանում ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի այն հայտարարությունը, թե նախագահական ընտրություններին ԲՀԿ-ն, իր կարծիքով` պետք է մասնակցի սեփական թեկնածուով: “Շարքային ԲՀԿ-ականի կարծիքը չեմ պատրաստվում մեկնաբանել, քանի որ այն կուսակցության պաշտոնական տեսակետը չէ”,- ասաց ԱԺ փոխնախագահ,  ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

“Յուրաքանչյուր կուսակցության, այդ թվում նաեւ ԲՀԿ-ի որոշելիքն է, թե նախագահական ընտրություններին  ինչպես կմասնակցեն` կսատարեն այս կամ այն թեկնածուին, թե  կառաջադրեն սեփական թեկնածու”,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահը ընդգծեց, որ անկախ նրանից, թե որ կուսակցությունն ինչպես կմասնակցի սպասվող ընտրություններին, ՀՀԿ-ն ունի իր թեկնածուն, որը ֆավորիտ թեկնածուն է, իսկ մյուս թեկնածուները, Էդուարդ Շարմազանովի խոսքով, կարող են պայքարել միայն երկրորդ տեղի համար:

Միեւնույն ժամանակ Շարմազանովը ընդգծեց, որ ՀՀԿ-ի համար ԲՀԿ-ի պաշտոնական տեսակետը միայն կուսակցության նախագահի հայտարարությունն է: “Իսկ “Բարգավաճ Հայաստանի” առաջնորդը միայն մեկ հայտարարություն է արել, որի տակ նրա ստորագրությունն է, ” 2012-ին թարմեցված կոալիցիոն հուշագիրը, որով ԲՀԿ-ն սատարում է  Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Եւ երբ կուսակցության ղեկավարը կհայտարարի այդ մասին, իրենք այդ որոշումը կընդունեն ի գիտություն”,-ասաց ՀՀԿ խոսնակը:

Նշենք, որ մինչեւ խորհրդարանական ընտրությունները Վարդան Օսկանյանի եւ Գագիկ Ծառուկյանի քաղաքական հայտարարությունների միջեւ էական հակասություն էր նկատվում, մասնավորապես իշխանական կոալիցիայի ձեւական լինել -չլինելու հարցի շուրջ:

Հավելենք նաեւ, որ նախագահական ընտրություններին ԲՀԿ -ի մասնակցության ձեւաչափի մասին անձամբ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը մինչ օրս որեւէ հայտարարություն չի արել եւ մշտապես խուսափել է այդ հարցին անդրադառնալուց:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ