05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի նախագահին

Հոկտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի նախագահ Վոլֆգանգ Բյորնզենին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-գերմանական հարաբերություններին եւ տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր: Երկուստեք կարեւորվեց փոխգործակցության խորացման անհրաժեշտությունը բոլոր բնագավառներում: Կողմերը գոհունակությամբ  փաստեցին վերջին շրջանում  միջխորհրդարանական փոխայցերի եւ փոխշփումների ակտիվացումը, կարեւորեցին երկու խորհրդարանների միջեւ գործակցության խորացումը, բարեկամական խմբերի միջեւ շփումները:

Անդրադարձ կատարվեց նաեւ “Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ” ծրագրին, որը Հայաստանում գործում է 1998թ.-ից եւ տվել է իր դրական արդյունքները: Այս տարիների ընթացքում  բազմաթիվ հայ ուսանողներ պրակտիկա են անցել  Բունդեսթագում եւ իրենց ձեռք բերած գիտելիքները հաջողությամբ կիրառում են տարբեր ոլորտներում: Նշենք, որ հաջորդ տարվանից, երկու խորհրդարանների նախագահների պայմանավորվածության համաձայն, գերմանացի ուսանողներին եւս հնարավորություն կընձեռնվի պրակտիկա անցնել Հայաստանի խորհրդարանում:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ