Միասեռականների “Parada” -ի տիկնիկային թատրոնում ցուցադրությունը մանկապղծություն է /վիդեո, ֆոտո/
‘Հայազն’ միությունն այսօր Գերմանիայի դեսպանատան առջև ցույց էր կազմակերպել: Ցուցարարները բողոքում են, որ Գերմանիայի դեսպանատունը և Եվրամիությունը կազմակերպում են միասեռականների “իրավունքների” պաշտպանություն քարոզող “Parada” ֆիլմի ցուցադրությունների շարք: Սակայն մասնակիցների խոսքերով` իրենց բողոքի գլխավոր պատճառը ոչ թե այն է, որ նման ֆիլմեր են ցուցադրվում, այլ այն, որ այդ ֆիլմերի ցուցադրության համար ընտրվել է Հովհ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնը:
‘Ես որպես ծնող կարծում, որ սադրանք է դրա համար ընտրել փոքրիկ երեխաների այցելության վայրը: Որպես ծնող, որպես հայր ես դեմ եմ, որ այդպիսի բան լինի’,-ասաց ցույցի մասնակից բլոգեր Տիգրան Քոչարյանը:
‘Հայազն’ կազմակերպության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ ֆիլմերի ցուցադրությունը կազմակերպվում է թատրոնում, որի դահլիճը մոտ 60 անձի համար է նախատեսված:
‘Ակցիան ունի աննախադեպություն, քանի որ իր մեջ մանկապղծություն է պարունակում’,-ասաց Արմեն Մկրտչյանը: Իրենք մասնակիցները դիմել են Տիկնիկային թատրոնի տնօրենին հարցով, թե ինչու է թույլատրել նման ֆիլմի դիտումը մանուկների համար նախատեսված թատրոնում: Ի պատասխան` Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Արամ Բաբայանը պատասխանել է, որ ինքը ֆիլմը չի դիտել:
‘Տնօրենը մեզ ասաց, որ իրեն ասել են, թե հանդուրժողոկանություն քարոզող պարունակող ֆիլմ ա, ինքն ել մեծ սիրով համաձայնել է’,-ասաց կազմակերպիչը: Տնօրենը նաև հայտնել է, որ իրենք չեն կարող Եվրոմիության հետ կնքած պայմանագիրը չեզոք համարել: Նշենք, որ յուրքանչյուր ցուցադրության համար ցուցադրման կազմակերպիչները վճարելու են 50 հազարական դրամ:
Հավելենք նաև, որ Գերմանիայի դեսպանատան աշխատակիցներն էլ այսօր վաղ էին հեռացել աշխատանքից և այդ պատճառով ցուցարարները չդիմեցին ակտիվ գործողությունների, ներկայացրին միայն իրենց պահանջը և շարունակեցին երթը դեպի D ակումբ: