16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Բալասանյանի պատասխանը Վարդան Ղուկասյանին

Գյումրիի նորընտիր քաղաքապետ , ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանը հաղորդագրություն է տարածել, որտեղ պատասխանում է գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի այն հայտարարությանը, թե վերջինս Սամվել Բալասանյանին Գյումրիում գործարան է նվիրել:

“Գյումրու գործող քաղաքապետն երեկ հայտարարեց, իբրև թե ժամանակին գործարան է տվել Սամվել Բալասանյանին, ինչը սակայն, հեռու է իրականությունից, քանզի ժամանակին քարուքանդ վիճակում գտնված և այժմ քաղաքի այցեքարտերից մեկը դարձած վերոնշյալ գործարանը սեփականաշնորհվել է ավագանու որոշմամբ, իսկ մինչ այդ այն եղել է հանրային սեփականություն, իսկ հանրային սեփականությունն ինչ որ մեկին տալ չի կարող ոչ մի անհատ:

Եթե այնուամենայնիվ շարժվենք գործող քաղաքապետի ասած տրամաբանությամբ, ապա, պարոն Բալասանյանի կողմից քաղաքապետի լիազորությունները ստանձնելուց հետո կարելի կլինի ասել, որ Գյումրու կենտրոնի զգալի տարածքներ, որոնք վերածվել են հյուրանոցների, սրճարանների, խանութների, Սամվել Բալասանյանի կողմից տրվել է գործող քաղաքապետին, քանզի այդ տարածքներն այժմ պատկանում են հենց իրեն: Շնորհավորում ենք նաև գյումրեցիներին քաղաքի օրվա առթիվ, միևնուն ժամանակ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գործող քաղաքապետին պարոն Բալասանյանի հասցեին հնչեցրած բարեմաղթանքների համար”,-նշված է հաղորդագրության մեջ:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ