Վարդան Օսկանյանին մեղադրանք առաջադրվեց
ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով / յուրացնելը կամ վատնելը առանձնապես խոշոր չափերով/ և 190-րդ /ապօրինի ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը` լեգալացնելը / հոդվածներով:
Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Հիշեցնենք, որ այսօր ժամը 12:00-ին ԱԱԾ-ում պետք է կայանար Վարդան Օսկանյանի հարցաքննությունը: Թեւե Վարդան Օսկանյանը ներկայացել է ԱԱԾ, բայց հրաժարվել է ցուցմունք տալ. “Պարոն Օսկանյանն իրեն մեղավոր չի ճանաչել եւ ցուցմունք տալուց հրաժարվել է”,-փոխանցեց Կարեն Աթանեսյանը:
Մեր հարցին, թե ինչպիսին են լինելու իրենց հետագա գործողությունները, փաստաբանը պատասխանեց.”Կլինեն համապատասխան միջնորդություններ, բայց ինչ բովանդակությամբ եւ ինչի մասին, հետո կհայտնենք, այս պահին պետք է ուսումնասիրենք իրավիճակը ”:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին փակ գաղտնի քվեարկությամբ ձայների 64 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ խորհրդարանը հավանություն տվեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդագրին`ՀՀ նախկին արտգործնախարար, “Բարգավաճ Հայաստան” խմբակցության անդամ Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ որպես մեղադրայլ Սիվիլիթասի` փողերի լվացման գործում ներգրավելու մասին: