08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Տրանսպորտ չկար. ահազանգ Henaran.am-ին

Henaran.am   ահազանգած երեւանցիները բողոքում են, որ կիրակի օրը` հոկտեմբերի 7-ին երեկոյան ժամերին մայրաքաղաքի կենտրոնից անհնար է դարձել  տեղաշարժը: Ժամը 21:30-ից սկսած Երիտասարդական մետրոյի մոտակայքից մարդիկ չեն կարողացել տեղափոխվել Զեյթուն, Ազատության պողոտա, քանի որ երթուղայինները չեն սպասարկել: Կանգառում խառնաշխոթ է առաջացել:

‘Տաքսիները լավ աշխատեցին, մարդիկ ստիպված տաքսիներով էին գնում, որովհետեւ տրանսպորտ չկար’,-ասաց մեր ընթերցողը:

Պարզաբանման համար Henaran.am-ը դիմեց Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժին: Բաժնի պետ Արթուր Գևորգյանը մեզ հավաստիացրեց, որ նման բան չի կարող լինել:

‘Բացառվում է: Մենք ինքներս 2 օր առաջ մոնիտորինգ ենք արել ու պարզել ենք, որ նման բան չկա’,-ասաց Գևորգյանը, ապա հավելեց, որ քանի որ օրը կիրակի էր, հնարավոր է երթուղայինների սպասարկման պարբերականությունը երկար է տեւել, սակայն դրանց ամբողջովին բացկայությունը բացառվում է: ‘Այն էլ շրջանայինում, որտեղ բազմաթիվ են երթուղայինները, ճանապարհներն էլ բաց են եղել’:

Ամեն դեպքում Գևորգյանը խոստացավ այդ ահազանգի մասին տեղեկացնել քաղաքապետարանի տրանսպորտի վարչություն:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ