19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

‘Շախտյորի’ մարզիչը գոհ է Մխիթարյանից

Ուկրաինայի առաջնությունում ‘Շախտյորի’ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ‘Մետալիստի’ հետ խաղում խփեց իր 14-րդ գոլը: Նախորդ տուրում Հենրիխը, խփելով 13-րդ գոլը, կրկնել էր Անդրեյ Վորոբեյի 12 տարի առաջ սահմանած ռեկորդը: Վերջինս Ուկրաինայի առաջնության առաջին շրջանում խփած գոլերի թվով ռեկորդակիրն էր: Այսուհետ այդ ռեկորդը պատկանում է Հենրիխ Մխիթարյանին: Այս խաղից հետո ‘Շախտյորի’ գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն գնահատել էՄխիթարյանի խաղը։ Նա գոհունակություն է հայտնել` ասելով.

‘Շատ գոհ եմ նրա խաղից. Հենրիխը կատարում է իր բոլոր պարտականություններն ու այն պահանջները, որոնք ես ներկայացնում եմ։ Ես ժամանակին պնդում էի, որ նա հայտնվի մեզ մոտ։

Ես նրա մոտ նկատում էի որակներ, որոնք նա, միգուցե, չէր կարողանում լիովին բացահայտել Դոնեցկի ‘Մետալուրգում”։ Մեզ մոտ նա բացահայտեց դրանք։ Նա շատ լավ համապատասխանում է իմ խաղային փիլիսոփայությանը։ Նրա գրագետ գործողություններն առաջին պլան են դուրս գալիս։ Իսկ նա գրագետ մարդ է’:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ