26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ստոկհոլմում հայտարարել են Նոբելյան մրցանակիրների անունները

Շվեդիայում բացվել է 111-րդ Նոբելյան շաբաթը: Ըստ ավանդույթի, առաջինը հրապարակվել են ֆիզիոլոգիայի եւ բժշկության ոլորտի դափնեկիրների անունները: Ստոկհոլմում Թագավորական բժշկական ինստիտուտին կից հանձնախմբի նախագահն արդեն 2 գիտնականների է անվանել` ճապոնացի Սինյա Յամանակեն եւ բրիտանացի Ջոն Գերդոնը, հաղորդում է Ռուսաստանի “Առաջին ալիք”-ը:

Պրաֆեսորը “ծագող արեւի երկրից” մշակել է օրգանիզմի սովորական բջիջներից ցողունային բջիջներ ստանալու մեթոդը: Նրա բրիտանացի գործընկերը` սըր Ջոն Գերդոնը, նոր բջիջիներից գորտ է կլոնավորել:

Շատ մասնագետների կարծիքով` Յամանակեի  աշխատանքը թույլ կտա ցողունային բջիջների անսահմանափակ պաշար ստեղծել, դա էլ իր հերթին կօգնի “աճեցնել” անհրաժեշտ հյուսվածքներ օրգանիզմում եւ հեղափոխություն կանի փոխպատվաստման ասպարեզում:

Ճապոնացու արժանիքը կայանում է նաեւ նրանում, որ նա շրջանցել է ցողունային բջիջեր ստանալու էթիկական խնդիրներից մեկը` դրանք կարելի է ստեղծել առանց սաղմնային հիմնական նյութի:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ