08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Սյունիքի Սուրիկը Գյումրվա Վարդանիկը չի. 168 ժամ

Երեկ “168 ժամ” օրաթերթի հետ զրույցում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե վերջինս չի մտածում, որ իշխանությունները իր հետ կվարվեն այնպես ինչպես Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ վարվեցին՝ զրկելով իշխանությունից, Ս. Խաչատրյանն ասել է. “Չգիտեմ՝ Վարդան Ղուկասյանին ի՞նչ են արել, տեղյակ չեմ, բայց ինձ հետ կապված` նման խնդիրներ չեն կարա լինեն”: Ըստ թերթի,  Սյունիքում […]

Նախագահը Ծառուկյանին ոչ է ասել. Հրապարակ

“Հրապարակ” օրաթերթն անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին, եւ դրա շուրջ ստեղծված իրավիճակին գրում է, որ Գագիկ Ծառուկյանը, նախագահական նստավայրում փորձել է իր սցենարը պարտադրել Սերժ Սարգսյանին, սակայն մերժվել է: “Նրա առաջարկն ընդհանուր գծերով եղել է այսպիսին, ինքն ու իր կուսակցությունը սատարում են Սերժ Սարգսյանին, կոնկրետ պատասխանատվություն են ստանձնում հանրապետության որոշ շրջաններում նրա հավաքած ձայների համար եւ […]

Հայաստանի հավաքականը մարզվում է /վիդեո/

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 7-ին եւ 11-ին կմասնակցի  աշխարհի 2014 թվականի առաջանության ընտրական փուլի շրջանակներում կայանալիք Մալթայի ու Բուլղարիայի ընտրանիների հետ հանդիպումներին;   Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում տեղի ունեցավ հավաքականի բաց մարզումը, որին մասնակցեցին հավաքին հրավիրված բոլոր ֆուտբոլիստները: Չկար միայն Ռոման Բերեզովսկին: Նա  ով որակազրկված է եւ բաց է թողնելու Մալքայի հետ խաղը: […]

Պատգամավորը մա՞րդ է ծեծել. տուժածներ կան

Henaran.am-ի  տեղեկություններով, կիրակի,  կեսգիշերին ծեծկռտուք է տեղի ունեցել Արթիկ քաղաքում, որին մասնակցել է նաեւ  ԲՀԿ ական պատգամավոր Մուշեղ Պետոյանը: Կան տուժածներ, հիվանդանոց է տեղափոխվել  նաեւ  Պետոյանի հորաքրոջ որդին: Մեր աղբյուրների հավաստմամբ, վերջինս  հանցագործ աշխարհում հայտնի  է Քրոտ մականունով: Ըստ շրջանառվող լուրերի Պետոյանը անձամբ է փորձել պատժել հակառակորդներին: Կան ձերբակալվածներ, անգամ Արթիկում խոսում են, որ պատգամավորը […]

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները լուրջ մտահոգություն են հայտնել Սաֆարովի ներման կապակցությամբ

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Henaran.am-ը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ` Ռոբերտ Բրադտկեի, Ժակ Ֆորի եւ Իգոր Պոպովի, ինպես նաեւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Սեպտեմբերի 3-ին  համանախագահները հանդիպել են նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ` քննարկելու վերջին դեպքերը եւ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղված ջանքերը: […]

Գալուստ Սահակյանը բախումները չի բացառում

Քաղաքական մեծամասնությունը ամեն ինչ անելու է, որպեսզի ՏԻՄ ընտրությունները ավելի լավը լինեն: Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով սպասվող  ընտրական գործընթացներին, ասել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: “Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այն որոշ բացերը, որ դրսեւորվեցին խորհրդարանական  ընտրություններին,  չկրկնվեն: Սա էլ հիմք կհանդիսանա հետագայում նախագահական ընտրությունների համար”,-ասել է նա: Գալուստ Սահակյանի համոզմամբ, մինչ այս տեղի ունեցած […]

Henaran.am-ի հրապարկումից հետո

Մայրաքաղաքի կենտրոնում` Տիգրան Մեծ պողոտայում, Ֆիրդուսի շուկայի հարեւանությամբ գտնվող կանգառի տարածքում աղբն արդեն թափում են ոչ թե գետնին, այլ` աղբարկղում: Օգոստոսի 29-ի  Henaran.am-ի հրապարակումից հետո, որտեղ լուսանկարների միջոցով ներկայացվում էր կանգառ-աղբանոցը, այնտեղ  աղբարկղ է տեղադրվել: Զարմանալի է սակայն, թե ինչու է աղբարկղը տեղադրվել հենց կանգառի տարածքում:  

Բուդապեշտում Ադրբեջանական դեսպանատան հսկողությունը խստացվել է

Հունգարիայի իշխանությունները խստացրել են ադրբեջանական դեսպանատան հսկողությունը Բուդապեշտում, հաղորդում է “Эхо Москвы” ռադիոկայանը: Ըստ ռադիոկայանի` նրանք զգուշանում են, որ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու փաստից վրդովված հայ համայնքի ներկայացուցիչները կարող են հարձակվել դեսպանատան վրա: Հունգարահայ համայնքը բազմաթիվ ցույցեր է կազմակերպել, որոնք, սակայն, որեւէ հարձակման չեն վերածվել կամ վտանգավոր հետեւանքներ չեն ունեցել:

ԵՄ-ին անհանգստացնում է տարածաշրջանի կայունությունը, ոչ թե արդարադատությունը

ԵՄ-ը կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին երկկողմ հարաբերություններում չսրել լարվածությունը`  Հունգարիայից Ադրբեջան տեղափոխած, հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած  ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու փաստի առնչությամբ: Այս մասին հայտարարել է  Եմ դիվանգիտության ղեկավար Քեթրին Էշթոնի ներկայացուցիչ Մայա Կասյանչիչը, գրում է “РИА-Новости”-ն: Կասյանչիչը մասնավորապես նշել է. “Մենք կոչ ենք անում Հայաստանին եւ Ադրբեջանին զերծ մնալ […]

“Ժառանգությունը” Մեծամորում երկու թեկնածուի է սատարում

2012թ. մայիսի խորհրդարանական ընտրություններում “Ժառանգություն” կուսակցությունը Մեծամոր քաղաքում ստացել էր ընտրողների քվեների մեկ քառորդից ավելին: Նման վստահությունը կուսակցությանը պարտավորեցնում էր Մեծամորի իր ստվար ընտրազանգվածի առջեւ պատասխանատվություն ստանձնել քաղաքի կառավարման համար: Այս գիտակցությամբ եւ նպատակադրմամբ “Ժառանգությունը” սեպտեմբերի 9-ի ՏԻՄ ընտրություններում Մեծամորի ավագանու անդամի համար առաջադրել է երկու թեկնածու` Արթուր Մկրտչյան եւ Գագիկ Միկոյան: Լինելով ԱԷԿ աշխատակիցներ՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի