22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քաղաքական ճահիճից ելքը բունտն է. Արամ Կարապետյան

“Հայաստանում այսօր քաղաքական կյանքը ճահիճում  է եւ այն շարժելը դժվար կլինի”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը:  Հիմնական քաղաքական ուժերը, նրա խոսքով,  կողմնորոշված չեն, թե ինչ ուղղությամբ պետք է ՀՀ –ն  զարգանա: “Մենք չենք կարողանում օբյեկտիվորեն հասկանալ ՀՀ առջեւ կանգնած խնդիրները եւ դրանց լուծման ուղիները, օբյեկտիվ քննարկում չկա”,-կարծում է Արամ  Կարապետյանը:

Նրա խոսքով, իշխանությունը ամեն ինչ անում  է վերարդադրվելու համար եւ այդ օբյեկտիվ քննարկումը թույլ չի տալիս, հասկանալով, որ յուրաքանչյուր քննարկում կարող է լրջորեն վտանգել այդ հնարավորությունը:

Արամ Կարապետյանը նշեց, որ ՀՀ-ում վարչապետը եւ նախագահը լինելով չորս տարի իշխանության գլուխ, կարող են գալ եւ ասել, որ այս երկրի վիճակը խայտառակ է.”Ինձ մոտ տպավորություն է,  որ իշխանությունը հաճախ ելույթ է ունենում ինքն իր դեմ: Սա պարադոքս է, այս ճահիճի մեջ իշխանությունն այնքան է խճճվել, որ ինքն էլ չի հասկանում, թե ինչ է ուզում մեզնից եւ իրենից”:

ՀՀ երկրորդ քաղաքական ուժը` ԲՀԿ-ն, Կարապետյանի խոսքով,  հարցերի շուրջ քաղաքական դիրքորոշում դժվար է արտահայտում: “Իշխանությունը ստեղծել է մի իրավիճակ, երբ դաշտի երկու ուժերը գաղափարական պայքարի մեջ չեն  մտնում”,-նշեց Արամ Կարապետյանը` հավելելով, թե գնում է ներքին մի գոծընթաց, նախարարներին պատասխանատվության ենթարկելու եւ այլն, որը գաղափարական պայքարի հետ կապ չունի:

Արամ Կարապետյանի խոսքով ,  օբյեկտիվ քննարկում չեն իրականացնում նաեւ խորհրդարանական ուժերը.”Եկեք ճշմարտացի նայենք, Օսկանյանին  անձեռնծխելիությունից զրկելու ժամանակ էր, որ հիշեցինք, ԱԺ-ն ինչ-որ բան է անում”:

Արամ Կարապետյանի համոզմամբ, երբ քաղաքական ուժը քաղաքական ուժերի հետ պայքար չի մղում,  պետք է պայքար մղի իրավիճակի դեմ.”Իրավիճակին հաղթելը փիարով անհնար է: Ելքը երկուսն է ` կամ դեգրադացիա եւ պետականության կորուստ,կամ` բունտ, ոչ մեծ թվով”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ