22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Օսկանյանի արժեքը` ըստ Գալուստ Սահակյանի /վիդեո/

՛՛ԱՄՆ-ի դեսպանի հայտարարությունը խորացրեց, կասկածները ավելացրեց՛՛,-այսօր ասուլիսին նման տեսակետ արտահայտեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, անդրադառնալով Օսկանյանի թեմային: Նա նշեց, որ ԱՄՆ-ի դեսպանների կողմից երբևէ նման հայտարարություն չէր արվել, սակայն հիմա արվեց, և դա արդեն կասկածի տեղիք է տալիս:

Սահակյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ Օսկանյանի գործը իրավական հարթության մեջ պետք է դիտարկել: ՛՛Ես ոչ մեկին չեմ կասկածում, ուղղակի կան կասկածներ, եթե կկարողանա ապացուցել, ուրեմն անմեղ կճանաչվի: Խնդիրը իրավական հարթության մեջ է: Թողնենք Օսկանյանի հարցը իրավաբաններին, մեզանից որևէ մեկը պարտադիր չպիտի ասի, որ նա մեղավոր է, ես ինքս աշխատել եմ, գիտեմ նրա կարողությունները, մոտեցումները՛՛,-նշեց պատգամավորը:

Վերջինիս համոզմամբ՝ Օսկանյանը պետք է ներկայանար ԱԱԾ և ինչպես պահանջվում էր, նախ և առաջ ցույց տար իր բանկային հաշիվները, որպեսզի գործը չհասներ ԱԺ մտնելուն: ՛՛Ես չեմ էլ ուզի, որ Օսկանյանը հանցագործ համարվի՛՛,-հավելեց Սահակյանը:

Հարցին, թե արդյոք Սահակյանը ևս կարծում է, որ Օսկանյանը Արևմուտքի կողմից պատրաստված թեկնածու է նախագահական ընտրությունների համար, Գալուստ Սահակյանը պատասխանեց.

՛՛Ոչ: Ես իհարկե կուզեի, որ Օսկանյանն այդքան մեծ արժեք ունենար, բայց նման կերպ չեմ կարծում՛՛:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ