09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Օբաման կատակերգական շոուի հերոս է դարձել /վիդեո/

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դարձել է ամերիկյան “Comedy Central” հեռուստաալիքի եթերում հեռարձակվող կատակերգական շոուի հերոսը: Նախագահը եթերում ներկայացրել է իր տեսակետները` հեռուստաալիքի հիմնական դիտողներին` երիտասարդներին հետաքրքրող հարցերի շուրջ, գրում է “дни.ру”-ն:

Օբաման մասնավորապես խոսել է քոլեջներում ուսման վարձի նվազեցման, ինչպես նաեւ ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ երիտասարդների իրավունքների պաշտպանության մասին: Նա զգուշացրել է երիտասարդներին, որ եթե ընտրություններում հաղթի իր հակառակորդ, հանրապետական Միթ Ռոմնին, ապա նրա տնտեսական քաղաքականությունը ձեռնտու կլինի միայն հարուստ ամերիկացիներին:

Օբաման կոչ է արել երիտասարդներին նոյեմբերի 6-ին անպայման մասնակցել նախագահական ընտրություններին եւ հայտարարել, որ “արդարացում չկա նրանց, ովքեր չեն քվեարկի”: Օբամայի հայտնվելը հայտնի երիտասարդական հեռուստաալիքի եթերում պատահական չէ: 2008-ին նրա հիմնական ընտրազանգվածը հենց 30 տարեկանից ցածր ամերիկացիներն էին:

ԱՄՆ-ի 57-րդ նախագահական ընտրությունները կկայանան 2012-ի նոյեմբերի 6-ին: Հիմնական պայքարն ընթանում է գործող նախագահ դեմոկրատ Բարաք Օբամայի եւ հանրապետական Միթ Ռոմնիի միջեւ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ