06 Հունիսի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի նախագահին

Հոկտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի նախագահ Վոլֆգանգ Բյորնզենին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-գերմանական հարաբերություններին եւ տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր: Երկուստեք կարեւորվեց փոխգործակցության խորացման անհրաժեշտությունը բոլոր բնագավառներում: Կողմերը գոհունակությամբ  փաստեցին վերջին շրջանում  միջխորհրդարանական փոխայցերի եւ փոխշփումների ակտիվացումը, կարեւորեցին երկու խորհրդարանների միջեւ գործակցության խորացումը, բարեկամական խմբերի միջեւ շփումները: Անդրադարձ կատարվեց […]

“Էրեբունի-Երևան- 2794”-ի տոնական օրակարգը

Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը ներկայացրել է “Էրեբունի-Երևան – 2794” տոնակատարության շրջանակներում հոկտեմբերի 14 –ին նախատեսված  տոնական միջոցառումների ծրագիրը: Երևանի ծննդյան հերթական տարեդարձին նվիրված հանդիսություններն այս տարի նախատեսվում է անցկացնել մեծ շուքով: Տոնի կապակցությամբ մայրաքաղաք կժամանեն գործընկեր և քույր քաղաքների, ինչպես նաև հանրապետության մարզերի աննախադեպ թվով պատվիրակություններ: Տոնական միջոցառումները կսկսվեն հոկտեմբերի 9-ին և 10-ին`պատմական և […]

Տրանսպորտ չկար. ահազանգ Henaran.am-ին

Henaran.am   ահազանգած երեւանցիները բողոքում են, որ կիրակի օրը` հոկտեմբերի 7-ին երեկոյան ժամերին մայրաքաղաքի կենտրոնից անհնար է դարձել  տեղաշարժը: Ժամը 21:30-ից սկսած Երիտասարդական մետրոյի մոտակայքից մարդիկ չեն կարողացել տեղափոխվել Զեյթուն, Ազատության պողոտա, քանի որ երթուղայինները չեն սպասարկել: Կանգառում խառնաշխոթ է առաջացել: ‘Տաքսիները լավ աշխատեցին, մարդիկ ստիպված տաքսիներով էին գնում, որովհետեւ տրանսպորտ չկար’,-ասաց մեր ընթերցողը: Պարզաբանման համար […]

“Արաքս”-ը շուկա է առաքել “դեռ չարտադրված” ձվի խմբաքանակ

Եթե մայրաքաղաքի որոշ մթերային խանութներում  ձեզ հանդիպի 12.10.12 մակնշմամբ “Արաքս” թռչնաֆաբրիկայի արտադրած ձու, չմտածեք, թե ամսաթվերը շփոթել եք: Թեեւ դեռ հոկտեմբերի 12-ը չէ, բայց “Արաքս”-ը շուկա է առաքել   12.10.12 մակնշմամբ “Արաքս”  ձվեր: Ստացվում է, որ ընկերությունը արտադրության նշված ժամկետից առնվազն վեց օր առաջ շուկա է առաքել  ձվերի խմբաքանակը: Մեր տեղեկություններով, “Արաքս”-ի արտադրության ձվերի այս խմբաքանակը […]

Ստոկհոլմում հայտարարել են Նոբելյան մրցանակիրների անունները

Շվեդիայում բացվել է 111-րդ Նոբելյան շաբաթը: Ըստ ավանդույթի, առաջինը հրապարակվել են ֆիզիոլոգիայի եւ բժշկության ոլորտի դափնեկիրների անունները: Ստոկհոլմում Թագավորական բժշկական ինստիտուտին կից հանձնախմբի նախագահն արդեն 2 գիտնականների է անվանել` ճապոնացի Սինյա Յամանակեն եւ բրիտանացի Ջոն Գերդոնը, հաղորդում է Ռուսաստանի “Առաջին ալիք”-ը: Պրաֆեսորը “ծագող արեւի երկրից” մշակել է օրգանիզմի սովորական բջիջներից ցողունային բջիջներ ստանալու մեթոդը: Նրա […]

“Օջախը” քաղաքական ու զինվորական էլիտային է ընդունել

Երեկ` հոկտեմբերի 7ին “Օջախ” ռեստորանային համալիրը քաղաքական ու զինվորական էլիտային է ընդունել: Օջախում տեղի է ունեցել գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանի որդու` Զարզանդի հարսանիքը: Մեզ հասած տեղեկությունններով, հարսանիքին ներկա են եղել ՀՀ նախագահն ու առաջին տիկինը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Հայռուսգազարդի նախկին տնօրեն, Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը,  ինչպես  նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, պաշտոնատար այլ […]

‘Շախտյորի’ մարզիչը գոհ է Մխիթարյանից

Ուկրաինայի առաջնությունում ‘Շախտյորի’ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ‘Մետալիստի’ հետ խաղում խփեց իր 14-րդ գոլը: Նախորդ տուրում Հենրիխը, խփելով 13-րդ գոլը, կրկնել էր Անդրեյ Վորոբեյի 12 տարի առաջ սահմանած ռեկորդը: Վերջինս Ուկրաինայի առաջնության առաջին շրջանում խփած գոլերի թվով ռեկորդակիրն էր: Այսուհետ այդ ռեկորդը պատկանում է Հենրիխ Մխիթարյանին: Այս խաղից հետո ‘Շախտյորի’ գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն գնահատել էՄխիթարյանի խաղը։ Նա գոհունակություն […]

Սերժ Սարգսյանը հրաժեշտ տվեց Էդվարդ Միրզոյանին

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի ընտանիքի անդամների, հարազատների ու նրա երաժշտության բազմահազար երկրպագուների հետ վերջին հրաժեշտն են տվել հայ երաժշտարվեստի մեծ երախտավոր Էդվարդ Միրզոյանին:

Երեւանը պատրաստվում է

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, շնորհակալություն է հայտնել բոլոր այն կազմակերպություններին, գերատեսչություններին և կառույցներին, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել անցյալ շաբաթ կայացած համաքաղաքային շաբաթօրյակին: Հանձնարարվել է նաև մշտական հսկողություն իրականացնել աղբի կուտակման խրոնիկ վայրերը վերացնելու ուղղությամբ: Քաղաքապետին զեկուցվել է, որ հոկտեմբերի 14-ի “Էրեբունի-Երևան” տոնակատարությանն ընդառաջ շարունակվում են միջոցառումների կազմակերպման աշխատանքները: Էրեբունի արգելոց- […]

Աթաթուրքի արձանը Բուդապեշտում ներկել են կարմիր գունյով

Բուդապեշտի 21-րդ Դար թաղամասում նախորդ շաբաթ բացված Քեմալ Աթաթուրքի կիսանդրին անհայտ անձինք ներկել են կարմիր ներկով: Աթաթուրքը Թուրքիայի հիմնադիրը եւ առաջին վարչապետն էր, ինչպես նաեւ 1915-ի Հայոց ցեղասպանության պատասխանատուներից մեկը, գրում է “politics.hu” կայքը: Միջադեպը տեղի է ունեցել հայ-հունգարական լարված հարաբերությունների ֆոնի վրա, որոնց վատթարացման համար հիմք հանդիսացավ հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի սպա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի