16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Էրիկ Ռուբինին:

Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք բարձր են գնահատել հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա մակարդակը՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր` անցած 20 տարիներին այդ հարաբերությունները զարգացել են վերընթաց և փոխվստահության պայմաններում: Երկկողմ կապերի ամրապնդման գործում մեծապես կարևորվել է նաև Միացյալ Նահանգներում հայ համայնքի դերը:

Էրիկ Ռուբինը գոհունակությամբ է փաստել, որ պատիվ է ունեցել անցած 20 տարիներին, ի թիվս իր բազմաթիվ գործընկերների, անձամբ աշխատելու ի նպաստ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման, և շատ լավ գիտի, թե ինչ վերելք են ունեցել այդ հարաբերությունները Հայաստանի անկախացումից ի վեր:

“Այն Հայաստանը, որ դուք կառուցել եք, շատ է տարբերվում այն երկրից, որը երկու տասնամյակ առաջ լքեց Խորհրդային Միությունը: Բայց միևնույն ժամանակ, կան բազմաթիվ մարտահրավերներ, և ես համաձայն եմ Ձեզ հետ, պարոն Նախագահ, որ միասին աշխատելով մենք կարող ենք դիմագրավել այդ մարտահրավերներն ու լուծումներ գտնել”,-ասել է Էրիկ Ռուբինը:

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականը Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել է Երևանում այսօր անցկացված Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի նիստի քննարկումների արդյունքները և դրանք գնահատել արդյունավետ ու կառուցողական:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ աշխատանքային խմբի օրակարգում հասունացել է պահը՝ օգնության ծրագրերից անցնելու առևտրի և ներդրումների խրախուսման:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների շուրջ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ