16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Արամ Սարգսյանի հետ կարող ենք միասնական ընդդիմադիր թեկնածու ունենալ. ՀԱԿ անդամ

ՀԱԿ մաս կազմող Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը վստահ է, որ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը 2013-ի նախագահական ընտրություններին կմասնակցի սեփական թեկնածուով եւ որեւէ այլ թեկնածուի սատարելու խնդրի առջեւ չի կանգնի:

Henaran.am-ի հետ զրույցում Սոս Գիմիշյանն ասել է, որ չի կարծում, թե այս հարցում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հապաղում է:

-Բացի գործող նախագահից, մյուսները դեռեւս պաշտոնապես չեն հայտարարել, որ առաջադրվելու են, այնպես, որ դեռ ժամանակ կա` առաջադրվելու մասին հայտարարելու համար: Նախագահի թեկնածու առաջադրվելը, իհարկե, լուրջ խնդիր է, բայց ՀԱԿ-ն ունի առաջնորդ եւ  առաջնորդը հենց նրա համար է, որ ցանկացած համապետական ընտրություններում առաջադրվի` պառլամենտականի դեպքում գլխավորի ցուցակը, իսկ նախագահականի դեպքում` առաջադրի իր  թեկնածությունը: Առաջնորդները հենց դրա համար են, բայց քանի որ դա նաեւ անձնական խնդիր է, որոշումը Լեւոն Տեր-Պետրոսյանինն է: Ես այսօրվա դրությամբ չեմ տեսնում պատճառներ, թե ինչու նա չպետք է առաջադրվի:

Տարբեր փորձագետներ եւ որոշ քաղաքական շրջանակներ չեն բացառում, որ ՀԱԿ-ը նախագահական ընտրություններին սատարի ընդդիմադիր տրամադրված ընտրազանգվածի ձայներին հավակնող այլ ուժի թեկնածուին: Խոսքը ԲՀԿ-ի հնարավոր թեկնածուի մասին է:

-Ես չեմ տեսնում լուրջ ընդդիմադիր ուժ, բացի ՀԱԿ-ից, բացառում եմ այլ թեկնածուին աջակցելը, որովհետեւ մենք ունենք մեր թեկնածուն: “Բարգավաճ”-ը ընդդիմադիր քաղաքական ուժ չի կարող լինել,  դա միայն ժպիտ կարող է առաջացնել: Այդ “ընդդիմադիր” քաղաքական ուժին թույլ են տալիս պառլամենտական ընտրություններում ընտրակաշառք  բաժանել, այդ ընդդիմադիր քաղաքական ուժին թույլ են  տալիս, որ նրա թեկնածուն ՀՀ երկրորդ քաղաքում միակ թեկնածուն լինի եւ “Հանրապետական”-ը պաշտպանում է նրան: Այընտրանք է  ինչի ՞ ն: ԲՀԿ-ն ընդդիմությանն է  այլընտրանք: Մենք առաջին անգամ չէ,  որ հանդիպում ենք, որ ընդդիմությանն այլընտրանք կառույցներ են ստեղծվում:

Այսօր ընդդիմադիր եւ հայտնի գործընթացով պայմանավորված` նաեւ քաղաքական հալածյալի դիրքերից հանդես է գալիս նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որը վերլուծաբանների կարծիքով, կարող է հավակնել ընդդիմության միասնական թեկնածուի դերին:

-Վարդան Օսկանյանը ԲՀԿ-ն է ներկայացնում, հենց այս նույն իշխանության անբաժանելի մասն է կազմել, նույն թիմում է աշխատել, ենթադրել, որ նա ընդդիմադիր է, կրկին կարող է միայն ժպիտ առաջացնել: Ես դա անլուրջ եմ համարում: Իհարկե, լավ քաղաքական հնարք է իշխանության կողմից Օսկանյանին ճնշելը, նա արդեն դիտվում է որպես ընդդիմադիր: Այս ամբողջ պատմությունը քաղաքական փիար տեխնոլոգիա է  եւ  ձեռնտու է թե իշխանությանը, թե  Օսկանյանին:Դա ընդունված ձեւ է քաղաքական պայքար կազմակերպելու համար: Ես դրան լուրջ չեմ վերաբերվում:

Միասնական թեկնածուի մասին. դա հորինված բան է: Բացի ՀԱԿ-ից կարո՞ղ եք ասել հաջոդ ընդդիմադիր կառույցը որն է, որի հետ  մենք կարող ենք միասնական թեկնածու ունենալ: Միակ ընդդիմադիր ուժը Հայ ազգային կոնգրեսն է, իհարկե, ընդդիմադիր կարող ենք համարել նաեւ Արամ Սարգսյանի ղեկավարած կուսակցությանը, բայց որքան ես տեսնում եմ, նրանք մասնակցության մասին դեռեւս չեն հայտարարել:

Արամ Սարգսյանի հետ կարող է մենք միասնական ընդդիմադիր թեկնածու ունենալ, այլ ընդդիմադիր քաղաքական ուժ ես չգիտեմ, որի հետ միասնաբար պետք է նախագահի թեկնածուին որոշենք: Ուրեմն, դա հորինված է` ժողովդրին ապակողմնորոշելու եւ հիասթափեցնելու համար:  Եթե կա իրական այլ ընդդիմադիր ուժ, որը ՀԱԿ-ից բացի  կունենա թեկնածու, այդ դեպքում կասենք, որ միասնական թեկնածուի հարցը չհաջողվեց: Ես համոզված եմ, որ ոչ մի ընդդիմադիր ուժ, բացի ՀԱԿ-ից, առանձին թեկնածուով հանդես չի գա:

Փաստորեն, Դուք պնդում եք, որ ՀԱԿը 2013-ի նախագահական ընտրությւոններին պետք է իր թեկնածուով գնա:

-Այո, իհարկե, ամբողջ վերջին 1.5-2 տարվա ընթացքում վարվող քաղաքականությունը եւ ընտրած  ուղին հենց ուղղված էր նախագահական ընտրություններին, որ մենք ի վերջո նախագահական  ընտրություններում ունենանք հաղթող թեկնածու եւ հիմա մենք դրան ենք գնում, մենք պարտավոր ենք  պայքարել եւ ունենալ հաղթող թեկնածու:

-Իսկ, բացի Տեր-Պետրոսյանից, ՀԱԿում կա ՞  այլ քաղաքական գործիչ, որը կարող է այլընտանք լինել նրան: Մամուլն, օրինակ, շրջանառում է Լեւոն Զուրաբյանիեւ Նիկոլ Փաշինյանի անունները:

-Ես բացառում եմ, որ ՀԱԿ-ի ներսում որեւէ այլ թեկնածու լինի: Ես չգիտեմ, ովքեր են այդ մասին խոսում, իրենց կողմից այդպիսի ցանկություն չեմ լսել, խոսում են դրսից` ուրիշները, եւ պարզ է, որ դա քաղաքական խնդիրներ է հետապնդում:

Պարոն Գիմիշյան, Ձեր կուսակցությունը ՀԱԿի մաս կազմող կուսակցութուններից է, որոնք տարաձայնութուններ ունեին: Այդ խնդիրները հարթվե ՞լ են /կուսակցությունը որոշում կայացրեց չընդգրկվել ՀԱԿ-ի նախընտրական դաշինքում եւ հայտարարել էր, որ խորհրդարանական ընտրություններին պետք է մասնակցել միայն իշխանափոխության, այլ ոչ 15-20 մանդատ վերցնելու համար-Մ.Ղ /:

-Մեր տարաձայնույթունները ոչ գաղափարական էին, ոչ էլ` ռազմավարական, պարզապես, տակտիկական խնդիրներ էին ընտրույթյուններից առաջ : Դրանք չեն հարթվել եւ մեր կուսակցությունը մնում է նույն կարծիքին, որ այն ժամանակ սխալ մարտավարություն է  ընտրվել եւ պառլամենտական ընտրությունների արդյունքները ապացուցեցին, բայց, ամեն դեպքում, մենք կարծում ենք, որ պառլամենտական ընտրությունները նախագահական ընտրություններից ընդառաջ կարող են դիտարկվել որպես միջանկյալ քայլ` գլխավոր շեշտը դնելով նախագահական ընտրությունների արդյունավետության վրա:

Կլինեն նախագահական ընտրություններ, կլինի արդյունք եւ մենք մեր վերջնական եզրակացությունը կանենք` որքանով էինք մենք ճիշտ եւ որքանով նրանք, ովքեր  որոշեցին այդպես վարվել: Մենք      պարզապես որոշեցինք չխանգարել, կողքի քաշվեցինք: Եթե նախագահական ընտրություններում հաջողություն  լինի, մենք կընդունենք մեր սխալը եւ կհամարենք, որ մեր գործընկերների մյուս մասի որոշումը ճիշտ էր, եթե  նախագահական ընտրություններում էլ հաջողություն չի լինի, ուրեմն` փաստն ակնհայտ կլինի:

 – Իսկ դուք բացառո ՞ ւմ եք ՀԱԿԲՀԿ հնարավոր համագործակցությունը նախագահական ընտրություններում:

-Գիտեք, բացառել ոչ մի բան չի կարելի, ես չեմ բացառում,  կարող է ԲՀԿ-ն որոշի ՀԱԿ-ի թեկնածուին պաշտպանել:  Հակառակը` բացառում եմ:

Այս դեպքում ինչպիսի ՞ ն կլինի Ձեր կուսակցության դիրքորոշումը:

-Ձեռնպահ կլինեմ, առանձնապես մեծ ոգեւորություն չեմ ապրի, բայց այդ իրողությունը կընդունեմ, որովհետեւ այն ճանապարհը, որ ընտրել են մեր գործընկերները, հենց դրան է ուղղված եղել, ինչի հետ մենք որոշակի մարտավարական անհամաձայնություններ ունեինք: Հերթական անգամ մի կողմ կքաշվեմ եւ կաշխատեմ չխանգարել:

ՀԱԿ-ում ձեր դիրքորոշման կողմնակիցները շա ՞ տ են:

-Կան, շետ են, թե քիչ, կգա խնդրիր որոշման պահը, կերեւա:

Զրուցեց` Մարիաննա Ղահրամանյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ