08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Անձրեւանոցները պատրաստեք

Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 4-ից 7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին արևելյան` 2-3 մ/վրկ: Սեպտեմբերի 8-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 4-ից 7-ը աստիճանաբար կբարձանա 4-6, 8-ին կնվազի 2-4 աստիճանով:

Սպանում են հավատը. ՀՅԴ

ՀՅԴ ԳՄ-ն հանդես է եկել սպասվող ՏԻՄ ընտրությունների, ներքաղաքական իրավիճակի շուրջ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. “Տեղական ինքնակառավարման մարմինների դերն ու նշանակությունը անգնահատելի է։ Ուժեղ, կազմակերպված պետականությունը անհրաժեշտաբար ենթադրում է իշխանության առավելագույն ապակենտրոնացում և կայացած ՏԻՄ համակարգ։ Դժբախտաբար, ստեղծվելուց մեկ և կես տասնամյակ հետո էլ տեղական ինքնակառավարումը մեզանում այդպիսին լինելուց շատ է հեռու։ Անցած ճանապարհը […]

ԱՄՆ-ի դիրքորոշումը “սառը ցնցուղի” էֆեկտ ունեցավ Ադրբեջանի վրա. Մամեդյարովը բանակցում է Վաշինգտոնի հետ

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հեռախոսով բանակցություններ է վարել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բերնսի հետ, հաղորդում է “Trend”-ը: Մամեդյարովը հայտնել է, որ ԱՄՆ-ի դիրքորոշումն անհասկանալի է իրենց համար: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին ԱՄՆ-ը լուրջ մտահոգություն էր հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ: Վերջինս ցմահ բանտարկության էր դատապարտված Հունգարիայում […]

Հայաստանը պարտավոր է դա անել

՛՛Ադրբեջանի քայլերի վրա երբեք էլ զարմանալ պետք չէ, ուղղակի ավելի պետք էր պատրաստ լինել` կանխելու դրանք:  Այս է, որ նկատի ունեին մեր մեծերն ասելով, որ թուրքը միայն իր դահիճի գործիքն է փոխում՝ երբեք էլ չդադարելով մնալ ողջ էությամբ նույն դահիճը: Զարմանալի էր Եվրոպայի սրտում կայացված որոշումը, եվրոպական արդարադատությունը, արդարամտությունը… որը կարծում եմ ավելի շատ չկայացած […]

Լոնդոնում Հունգարիայի դեսպանատան առջեւ բողոքի ակցիա է կազմակերպվել /վիդեո/

Լոնդոնում Հունգարիայի դեսպանատան առջեւ բողոքի ակցիա է կազմակերպվել Հունգարիայի` հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու որոշման դեմ: Ակցիայի մասնակիցների ձեռքերում Հայաստանի դրոշներ են եղել եւ պաստառներ` “Վիկտոր Օրբանը հունգարական արդարադատությունը վաճառեց 30 արծաթով”, “Հունգարիան օրինակացրել է հայերի սպանությունը ԵՄ-ում”, “Եվրոպա, թույլ մի տուր, որ քո արժեքները վաճառեն” գրառումներով: http://youtu.be/YGnYaYz6lHE

ԱՄՆ-ը չի աջակցի Իսրայելին` Իրանի վրա հարձակման հարցում

Վաշինգոնը չի օգնի Իսրայելին Իրանի վրա օդային հարվածեր իրակացնելու գործողության հարցում, գրում է իսրայելական “Едиот Ахронот”-ը: Ըստ պարբերականի` ԱՄՆ-ը հայտնել է Իսլամական Հանրապետության կառավարությանը, որ այն դեպքում, եթե Իրանը չռմբակոծի ԱՄՆ-ի նավերը եւ ռազմական բազաները, ինչպես նաեւ փորձեր չձեռնարկի փակելու Հորմուզի նեղուցը, ապա Պենտագոնը զերծ կմնա  հակամարտությանից եւ չի մասնակցի հարձակմանը այդ երկրի միջուկային  օբյեկտների […]

“Օրակարգը” միայն առցանց օրակարգ կունենա. Ժողովուրդ

“Ժողովուրդ” օրաթերթի տեղեկություններով, Հ ԱԺ պատգամավոր, “Բարգավաճ Հայաստան” կուսակցության անդամ Վարդան Օսկանյանին պատկանող “Սիվիլիթաս” ընկերության “Օրակարգ” թերթը այլեւս լույս չի տեսնի: “Երբ ՀՀ ԱԱԾ-ն ՀՀ նախկին արտգործնախարարՎարդան Օսկանյանին սկսեց մեղադրել փողերի լվացման մեջ, նրա քաղաքական ակտիվությունըտեղի տվեց: ԲՀԿ-ական պատգամավորի պասիվությունը կամաց-կամաց սկսել է դրսեւորվել նաեւ նրա ստեղծաց քաղաքական կապիտալի փաստացի անգործությամբ: Արդեն երկար ժամանակ է, […]

Դալլաքյանին գործ կտան. Ժամանակ

Սերժ Սարգսյանը  ՀՀԿ նորաթուխ անդամ, նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանին շուտով նախագահականում ինչ-որ պաշտոնի կնշանակի, ինչը նրան հնարավորություն կտա Ազգային ժողովում զուգահեռաբար լինել նախագահի ներկայացուցիչը: Այդ մասին գրում է  “Ժամանակ” օրաթերթը: Նախագահի մամլո ծառայությունից խոստացան մեկնաբանել Վ. Դալլաքյանի նշանակման լուրը, բայց հետո այլեւս չպատասխանեցին հեռախոսազանգերին: Այժմ այդ պաշտոնը զբաղեցնում է Գառնիկ Իսագուլյանը, ով մտերիմ հարաբերություններ ունի […]

“Արա” ասելու համար մարդ են ծեծել. Հայկական ժամանակ

Այս տարվա  հուլիսի 22-ին Երեւանում (Ջրվեժում) կրակոցներ էին հնչել, ինչի հետեւանքով հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 52-ամյա Ռուստամ Արաբյանը: Նրա կինը` Խանում Արաբյանը, երեկ “Հայկական ժամանակին”  պատմել է, որ ամուսինը` ընտանիքի միակ աշխատողը, մինչ օրս գամված է անկողնուն, նրա բուժումը առնվազն մի քանի տարի դեռ կտեւի, իսկ ոստիկանությունը մինչ օրս հայտնաբերել կրակողներին: Միջադեպը սկսվել էր այն […]

Մանկամիտ նախագահը. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհ”  օրաթերթը զրուցել է Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի հետ, որտեղ էլ վերջինս Ալիեւին մանկամիտ է համարում: “Ալիեւը լրիվ մանկամիտ է, եթե քնած մարդուն կացնահարողն է իր պատկերացրած ազգային հերոսը… Շատ պարզ մտածողություն ունի, որ նման քայլի գնաց՝ առանց հետեւանքները հաշվի առնելու: Ցանկանում էր ցույց տալ, թե տես, իմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի