25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Միկրոավտուբուսները` Հյունդայի ավտոբուսներով

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է “Հյունդայի” ընկերության ներկայացուցիչների հետ:

Ներկայացնելով Երեւանի տրանսպորտի զարգացման հայեցակարգի ընդհանուր ուղղությունները` քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ ներկայում շարունակվում է միկրոավտոբուսները մեծ տեղատարողությամբ ավտոբուսներով փոխարինելու գործընթացը:

“Այժմ ընթացքի մեջ է Երեւանի ներքաղաքային միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը: Ուղեւորափոխադրում իրականացնող որոշ ընկերություններ դիմել են “Հյունդայի” ընկերությանը նոր ավտոբուսներ ձեռք բերելու համար եւ կարեւոր է, որպեսզի դրանք ժամանակացույցի համաձայն ներկրվեն Երեւան եւ հանձնվեն շահագործման”,-նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ընդգծել, որ հաջող համագործակցությունը կնպաստի, որպեսզի հետագայում եւս ծավալվի փոխշահավետ եւ արդյունավետ գործակցություն:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` “Հյունդայի” ընկերությանը ԱՊՀ եւ Կենտրոնական Եվրոպայի մասով տնօրենի օգնական Ռոյ Կվոնը վստահեցրել է, որ ընկերության կողմից կարվի հնարավոր ամեն ինչ` պայմանավորվածության համաձայն առաքումը ապահովելու համար:

“Երեւանը մեզ համար լավ գործընկեր է եւ մենք հույս ունենք զարգացնելու հարաբերությունները` շարունակելով փոխգործակցության ծրագրերը”,-ընդգծել է Ռոյ Կվոնը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջարկել է նաեւ Երեւանում ստեղծել Հյունդայի ավտոբուսների վերանորոգման եւ սպասարկման բազա:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ