Կարիքի դեպքում Օսկանյանը կդիմի միջազգային դատարան. փաստաբան
‘Ես չորս ամիս առաջ գիտեի, որ պարոն Օսկանյանին զրկելու են անձեռնմխելիությունից’,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: ‘Սիվիլիթաս’ հիմնադրամի աշխատակիցները ևս սպասում էին նման արդյունքի: ‘Բոլորի համար պարզ էր արդյունքը: Երեկվա ելույթներից հետո արդեն ամեն ինչ պարզ էր’,- նշեց Օսկանյանի օգնական Բելլա Կարապետյանը: Սակայն հիմնադրամը դեռևս չի որոշել, […]











































