16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՀՀ ԱԺ նախագահը մասնակցեց ՉԺՀ կազմավորման օրվան նվիրված ընդունելությանը

Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 63-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելությանը: Ողջունելով ներկաներին ` ՀՀ ԱԺ նախագահն ասաց. “Հարգարժան պարոն դեսպան, Դիվանագիտական կորպուսի հարգելի ներկայացուցիչներ, Տիկնայք եւ պարոնայք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ՁԵզ եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեկամ ժողովրդին Ազգային տոնի` Հանրապետության […]

‘Orange’-ի բաժանորդներն ահազանգում են

Henaran.am-ին դիմած ‘Orange Armenia’ -ի բաժանորդները բողոքում են ընկերության սահմանած նոր գներից: , Թանկացվել է ցանցից դուրս զանգերի արժեքը: Ըստ բաժանորդների` նախկինում ցանցից դուրս հեռախոսազանգի րոպեն 30 դրամ էր, մինչդեռ վերջերս ցանցից դուրս հեռախոսազանգը կրկնակի թանկացել է` կազմելով 60 դրամ րոպեի համար: Henaran.am-ը փորձեց պարզաբանում ստանալ ‘Orange Armenia’ ընկերության հասարակայնության և լրատվության բաժնից: Սակայն 2 […]

Գազանների վերջին ճիչը` “պեդիկյուր, մանիկյուր” /ֆոտո/

Կենդանիների նորաձևությունը ևս զարգանում է հասարակության զարգացման ընդհանուր տեմպերով: Ահա և վերջին միտումները. ամերիկյան Վարրեն  ընկերությունն սկսել է զբաղվել կենդանիների արտաքին տեսքի մշակմամբ, մասնավորապես եղունգների հարդարմամբ: Լեհաստանն էլ իր հերթին օժանդակում է այս գործին՝ արտադրելով այն հատուկ գրչակները, որոնցով կարելի է գեղեցկացնել կենդանիների եղունգները: Վերջիններիս գները տատանվում են 9-ից 15 ԱՄՆ դոլարի սահմաններում: Սրանցից բացի […]

Անի Քրիստին պատմել է ավտովթարի մանրամասները

Անի Քրիստին, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ավտովթարի էր ենթարկվել:  Այսօր  նա պատմել է դեպքի մանրամասները: Երգչուհին նշել է, որ վթարը տեղի է ունեցել Լոս Անջելեսի Լոս Ֆելիզ փողոցում: “Շտապում էի ընկերուհուս մոտ, որի բալիկը տանն անզգույշ խաղալու հետեւանքով վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Արդեն մոտ էի հիվանդանոցին, երբ դեպքը պատահեց”,-հավելել է Անի Քրիստին: Նրա խոսքերով` […]

Ճգնաժամը ֆուտբոլիստներին ստիպել է հասարակաց տուն գովազդել

Հունաստանի ֆուտբոլային սիրողական  ակումբների համար երկրում շարունակվող ճգնաժամի պատճառով զարմանալի եւ հետաքրքիր հովանավորներ են գտել` հասարակաց տուն եւ թաղման բյուրո: Սիրողական ֆուտբոլի ակումբներին դժվար տնտեսական պայմաններում ոչ ոք չի կարողանում աջակցել, այդ պատճոռով էլ հասարակաց տան առաջարկը մերժել չի ստացվել: Ֆուտբոլիստները, լսելով նոր հովանավորի մասին, առաջին հերթին հետաքրքրվել են` ինչ “բոնուսներ” է այն իրենց տրամադրելու: […]

ԲՀԿ-ն կքննարկի Օսկանյանի հարցը

Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ԱԺ է ներկայացրել գրավոր միջնորդագիր ԱԱԾ-ի կողմից հարուցված փողերի լվացման գործում ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին, որպես մեղադրյալ, ներգրավելու համաձայնություն տալու մասին: Henaran.am-ի հետ զրույցում ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ ինքն առայժմ չի կարող մեկնաբանել այս լուրը: ‘Երբ կսսկվի իրավական գործընթացը այդ ժամանակ մենք  կարձագանքենք, -ասաց Ուրիխանյանը:- Վաղը հավանաբար կլինի խորհրդակցություն, […]

“Հայաստան- ԵՄ համագործակցությունն ընթանում է բարձր մակարդակով

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Եվրամիության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության առկա վիճակը և հետագա զարգացման հեռանկարները: Երկուստեք դրական է գնահատվել համագործակցության մակարդակը և հարաբերությունների արագ զարգացումը: Արթուր Բաղդասարյանը անդրադարձել է Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքին` առանձնացնելով  մարդու իրավունքների, […]

Գլխավոր դատախազը Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիր է ներկայացրել ԱԺ

Նախօրեին մամուլի հրապարակումը, թեՀՀ գլխավոր Դատախազ Աղվան Հովսեփյանը պատրաստվում է ԱԺ միջնորդագիր ներկայացնել ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին պատգամավորական մանդատից զրկելու մասին հաստատվում է:  Henaran.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանն ասաց, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդագիրն արդեն ներկայացրել է ԱԺ: ‘Այսօր ներկայացվել է Ազգային […]

Մայրն սպանել է 5 նորածիններին

Գերմանական ոստիկանությունը ձերբակալել է իր 5 երեխաներին սպանած մի կնոջ, որոնց նա սպանել է տարբեր տարիների եւ թաղել ծաղկամանների մեջ` Գերմանիայի եւ Լեհաստանի սահմանի վրա գտնվող իր ծնողների տան այգում, գրում է “Associated Press”-ը: Գերմանիայի Ֆլենսբուրգ քաղաքի 28-ամյա բնակչուհին, որի անունը գերմանական օրենքների համաձայն չի հրապարակվում, ընդունել է, որ սպանել է իր 2 նորածին երեխաներին: […]

Նալբանդյանի S կլասի Մերսեդեսն ու Արզումանյանի “ոչ պատշաճ” Հայաստանը

“Որտեղի՞ց է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի  S կլասի Մերսեդես մեքենան”,-այսօր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ  բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին, որտեղ քննարկվում է նախորդ տարվա պետբյուձժջեի կատարողականի հաշվետվությունը, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին այս հացադրումն արեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը : “ԱԳ նախարարի մեքենան նվիրատվութուն է, այլ ոչ բյուջեի հաշվին: Նվիրատվությունը եղել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի