23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կան քաղաքական ուժեր, որոնք պայքարում են այս կամ այն քաղաքական գործչի դեմ. Տիգրան Սարգսյան

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ԱԺ -կառավարություն հարցուպատասխանից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ իր պաշտոնանկության մասին շրջանառվող լուրերին եւ ասաց.”Այս հարցը  նույն ձեւակերպմամբ ամեն անգան դուք հնչեցնում եք եւ իմ պատասխանը միշտ նույնն է լինում` նորմալ եմ վերաբերվում, որովհետեւ դա քաղաքական պայքարի ձեւերից մեկն է”:

Տիգրան Սարգսյանի խոսքով, այս ավանդույթը վաղուց   կա ՀՀ-ում: ”Հիշում եք, երջանկահիշատակ Անդրանիկ  Մարգարյանն էլ այդ հարցին մշտապես պատասխանում էր եւ ասում, որ այն ԱԺ-ում  մշտապես հնչում է գարնանային նստաշրջանին, աշնանային նստաշրջանին: Մենք դրան նորմալ եւ հանգիստ ենք վերաբերվում”,-շարունակեց վարչապետը:

Հարցին, թե նախագահական ընտրություններից հետո կրկին վարչապետ չնշանակվելու դեպքում, արդյո՞ք կման քաղաքականության մեջ, Տիգրան Սարգսյանը պատասխանեց.”Քաղաքականությունը այդպիսի ենթադրություններ չի ընդունում”:

Դիտարկմանը, թե վարչապետը նշում է, որ սա քաղաքական պայքարի ձեւ է, սական այդ պայքարը հատկապես իր դեմ է ուղղված, Տիգրան Սարգսյանը պատասխանեց.“Կան քաղաքական ուժեր, որ այդպիսի ցանկություն ունեն պայքարել կոնկրետ այս կամ այն քաղաքական գործչի դեմ եւ դրան էլ ես նորմալ եմ վերաբերվում”:

Լրագրողները հետաքրքրվեցին, իսկ կան քաղաքական գործիչներ, որոնց դեմ վարչապետը պայքարում է, Տիգրան Սարգսյանը բացասական պատասխան տվեց:

Henaran.am-ի հարցին, թե ի՞նչու է ԲՀԿ-ի քննադատության թիրախում հատկապես Տիգրան Սարգսյանը եւ նրա գլխավորած կառավարությունը, վարչապետն այսպես արձագանքեց.”Այդ հարցի պատասխանը երեւի դուք պետք է տաք”:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ