23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Զուրաբյանն արձանագրել է իր եւ ՀԱԿ-ի մոտալուտ վախճանը. Շարմազանով

Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր հակադարձել է ՀԱԿ-ի համակարգող, դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարություններին:

Զուրաբյանը “Ազատություն” ռադիոկայանին ասել էր, թե 2013-ին նախագահի պաշտոնում վերընտրվելու դեպքում, Սերժ Սարգսյանն ամեն ինչ անելու է Գագիկ Ծառուկյանին եւ Ռոբերտ Քոչարյանին քաղաքական դաշտից հեռացնելու համար: Ընդդիմադիր գործիչը նաեւ ասել էր, թե գործող նախագահին մարտահրավեր նետելու ունակ երկու քաղաքական ուժերը` ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն կարող են համախմբվել երկրում դեմոկրատական կարգեր հաստատելու համար:

Էդուարդ Շարմազանովի որակմամբ` այս հայտարարությունները “կատարյալ խայտառակություն են”. – “Չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանը կամ Գագիկ Ծառուկյանը Լեւոն Զուրաբյան փաստաբանի կամ ՀԱԿ փաստաբանական ծառայությունների կարիքը ունի”:

“ՀԱԿ համակարգողը խոսում է ամեն գնով ինչ-որ բան պահելու մասին, չկորցնելու մասին, բայց այնպիսի տպավորություն է, որ կորցնելու վախով եւ այդ սինդրոմով տառապում է հենց ինքը` ՀԱԿ համակարգողն ու իր շեֆը, որն այս տարիների ընթացքում վեր է ածվել այս կան այն քաղաքական ուժի կցորդի եւ գնալով կորցնում է իր հեղինակությունը», – նշեց իշխող կուսակցության խոսնակը` շարունակելով. – “ՀԱԿ համակարգողը իր հարցազրույցում բացահայտում է ՀԱԿ-ի իրական դեմքը. դա այն է, որ ՀԱԿ-ի հացը կամ Զուրաբյանի հացը այս կամ քաղաքական ուժերի միջեւ թվացյալ կամ իրական հակասությունների մեջտեղում հաց վաստակելն է: Եվ կարծում եմ, դա լուրջ քաղաքական ուժերին, քաղաքական գործիչներին բնորոշ չէ որեւէ երկրում”:

Շարմազանովի ընկալմամբ` Զուրաբյանը նշված հարցազրույցում “արձանագրել է, որ մոտենում է իր եւ ՀԱԿ-ի քաղաքական մոտալուտ վախճանը”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ