23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանը վաճառո՞ւմ է “ՀայՌուսգազարդ”-ի բաժնեմասը

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը վարչապետից հետաքրքրվեց, թե արդյոք իրականությանը համապատասխանում է տեղեկությունն այն մասին, որ ՌԴ-ն Հայաստանին տրամադրվող ռուսական գազի 1000 խմ-ի համար գումարը հասցրել է 240 դոլարի, այն դեպքում, երբ ՀՀ –ն մինչ այդ  վճարել է 180 դոլարով: Լեւոն Զուրաբյանի խոսքով, ՀՀ կառավարության եւ ՌԴ միջեւ, գաղտնի պայմանավորվածություն է ձեռք բերվել, այդ տարբերությունը ծածկելու համար ՌԴ-ին 63 միլիարդ դրամով վաճառել  “ՀայՌուսգազարդ”-ի ՀՀ բաժնեմասը, որը կազմում է 20%:

“Նույն  տեղեկությունների համաձայն այդ  գործարքը ծածկել Է գնի տարբերությունը մինչեւ 2013 թվականի  ապրիլի մեկը: Այդ օրվանից սկսած, Հայաստանն արդեն 1000 խմ գազի համար 240 դոլարի չափով է վճարելու”,-նշեց Լեւոն Զուրաբյանն ու հավելեց, թե եթե կառավարությունը հաստատում է այս որոշումը,  ինչպես այն կարող էր ընդունվել առանց հանրային լայն քննարկման:

Հարցին պատասխանեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը եւ նշեց, որ բանակցությունները ռուսական կողմի  հետ տեւական ժամանակ է, ընթանում են, բանակցութունները դեռ ավարտված չեն եւ ավարտվելուն պես, բնականաբար հանրությանը եւ ԱԺ-ին  արդյունքների մասին տեղյակ կպահվի:

“Խոսքը բանակցությունների մասին չէ, խոսքը կառավարության որոշման մասին է` 63 միլիարդ դրամով վաճառել կառավարության բաժնեմասը”,-հստակեցրեց Լեւոն Զուրաբյանը եւ նկատեց, թե արդյոք այս գաղտնիությունը սպասվող նախագահական ընտրություններով չի պայմանավորված:

“Չենք կարծում, որ գազի գնի բարձրացումը ընտրությունների հետ կապ ունի, ինչ վերաբերվում է թաքցնելուն, մենք որեւէ թաքցնելու բան չունենք, բանակցություններն ընթանում են գաղտնի: Ինչու գաղտնի, որովհետեւ ՌԴ ԱՊՀ այլ երկրների հետ էլ է  նման բանակցություններ վարում` յուրաքանչյուրի հետ առանձնահատուկ մոտեցմամբ”,-արձագանքեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ