23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

9 ամսում պետական գույքի օտարումից բյուջե է մուտքագրվել մոտ 700 մլն դրամ

Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը այսօր լրագրողներին ներկայացրեց ինը ամսվա ընթացքում պետական գույքի վարձակալության, օտարման և մյուս ցուցանիշները: Այս տարվա հունվարից մինչև հոկտեմբեր Պետական գույքի մասնավորեցումից մուտքերը կազմել են 219 մլն. դրամ, որից պետական բյուջե մուտքագրվել է 171 մլն դրամ, համայնքներին փոխանցվել է 49 մլն դրամ:

Պետական գույքի օտարումից մուտքերը ինը ամսում կազմել են 687 մլն դրամ, որից պետբյուջե՝ 493 մլն դրամ, իսկ համայնքներին՝ 194 մլն դրամ: Հոկտեմբերի 1-ի դրությամբ պետական գույքի վարձակալությունից փաստացի պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 170մլն 270 հազար դրամ:

Այս տարի մասնավորեցման են նախապատրաստվել 7 ընկերություն, երեքն արդեն վաճառվել են:

՛՛Չնայած որոշ շենքեր անցել են այլ գերատեսչություններին, բայց կառավարության մեզ վրա դրած պլանը մենք գերակատարելու ենք մինչև տարվա վերջ: Մուտքերը ավելացել են: Օրինակ՝ մամուլի շենքում հավաքագրվում էր ընդամենը երկու հարյուր հիսուն հազար դրամ, մինչև տարվա վերջ անկնկալում ենք, որ այդ աճը կլինի 400-500 տոկոս : Մենք պետք է ազատվենք այն արատավոր օրինակից, երբ մարդիկ գալիս են, պայմանագիր ենք կնքում, հետո մենք ենք ընկնում իրենց հետևից, որպեսզի կատարեն պայմանագրով սահմանված իրենց պարտականությունները՛՛,-հավելեց Սահակյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ