17 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Հայաստանի բնակչության ավելի քան մեկ երրորդը աղքատության շեմին է. Դաֆինա Գերչեւա

Այսօր լրանում է ՄԱԿ-ի գործունեության 67-րդ տարեդարձը, իսկ այս տարի նաեւ` Հայաստանի եւ ՄԱԿ-ի հարաբերությունների 20-ամյակը: ՄԱԿ-ի 20-ամյա գործունեությունը Հայաստանում այսօր` հոկտեմբերի 24-ին կայացած մամլո ասուլիսին ամփոփեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում:

Նա նշեց, որ համագործակցության 20 տարվա ընթացքում հիմնական շեշտը դրվել է մարդասիրական օգնությունների, ինչպես նաեւ զարգացման ծրագրերի եւ երկրում ժողովրդավարության հաստատման վրա:

Դաֆինա Գերչեւայի  դիտարկմամբ` 2007-ին Հայաստանը միջին եկամտային պետություն էր համարվում, իսկ 2010-ի տվյալներով` Հայաստանի բնակչության ավելի քան մեկ երրորդը աղքատության շեմին է: Նա ընդգծեց, որ Հայաստանում հատկապես պետք է ուշադրությունը կնետրոնացվի բիզնեսի համար նպաստավոր պայմանների բացակայության, արտահանման խթանի բացակայության, ինչպես նաեւ սոցիալական անհավասարության վրա:

Հայաստանի բնությամբ տպավորված տիկին Գերչեւան հույս հայտնեց, որ  անպայման կվերադառնա Հայաստան` արդեն որպես զբոսաշրջիկ, քանի որ մեր երկրից հեռանում է վառ հուշերով:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ