16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

“Facebook”-ն` ահաբեկչության գործիք

Ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչներն ավելի ակտիվորեն են օգտագործում  “Facebook” սոցիալական ցանցը նոր կողմնակիցներ գտնելու նպատակով: Այդ մասին նշվել է ՄԱԿ-ի` “Ինտերնետի օգտագործումը` ահաբեկչական նպատակներով” զեկույցում:

Ծայրահեղական հռետորություն եւ բռնություն քարոզելու նպատակով են օգտագործվում նաեւ “Twitter”-ը եւ  “Youtube”-ը: Սակայն նշված ընկերությունների ներկայացուցիչներն առայժմ ոչ մի կերպ չեն մեկնաբանել ՄԱԿ-ի զեկույցը:

Վերոնշյալ աշխատանքը ներկայացվել է Վիեննայում` հակաահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպմանը, որի ժամանակ նշվել է, որ  “Facebook”-ի դերը գնալով մեծանում է, եւ ահաբեկիչները կարող են նրա օգնությամբ նոր կապեր հաստատել` անկախ պետությունների միջեւ եղած սահմաններից:

Ահաբեկչական նպատակներով համացանցի օգտագործման հարցն առաջին անգամ չէ, որ բարձրացվում է: 2012-ի սեպտեմբերին Ավստրալիայի ՊՆ-ը զեկույց էր ներկայացրել, որում ասվում էր, որ “Թալիբան” շարժման անդամները  “Facebook”-ում կեղծ էջեր են բացում` հմայիչ կանանց նկարներով, որոնց միջոցով զինվորներից տեղեկություններ են ստանում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ