09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Բերքի իրացնելն է դժվար. Լոռվա “Բերքի տոն 2012” /ֆոտո/

     Կողքի-կողքի շարված սեղաններով, մեկը-մեկից գեղեցիկ ձեւավորված ու բարիքներով  բեռնված  կայացավ Լոռվա“Բերքի տոն 2012”-ը:  Տարին բերքառատ էր, բերքի արդյունքները գոհացուցիչ:  Գյուղացին  ոչ միայն իր  չարչարանքի արդյունքը տեսավ,, այլ Աստված  էլ էր  բարեհաճ, քանի որ անտառի հատապտուղն  էլ էր նկատելի  առատ եւ  կարկուտն  այս տարի  համայնքներին քիչ վնասեց:  “Բերքը բերք է դառանում, երբ մարդը քրտինք […]

Աշոտյանը հիշել է Օսկանյանին

ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքում պասիվ ընթերցողի դիրքից վերադառնում է ակտիվ ելման դրության: Այսպես, Արմեն Աշոտյանն այսօր անդրադարձել է Վարդան Օսկանյանի վերջին հարցազրույցին եւ նշել. “Ընթերցեցի Օսկանյանի հարցազրույցը: Արդեն որերորդ անգամ է իմ գործընկերը փորձում մտնել քաղաքական “հալածյալի”, “հետապնդվողի”, “խարազանվողի” կարեկցանք հարուցող կերպարի մեջ: Եվ նորից` ապարդյուն: Ինչ-որ մի բան հուշում է մեզ, […]

“Էս երկիրը երկիր է…”. բաց նամակ “Յուքոմի” տնօրենին

Բաց նամակ “Յուքոմի” տնօրեն Հայկ Եսայանին Պ-ն Եսայան Ստիպված եմ բաց նամակով դիմել Ձեզ, քանի որ իմ նախկին երկու հրապարակումները Ձեր ընկերության մասին, ոչ մի արձագանք չգտան: Ամենեւին նպատակ չունեմ շահարկելու իմ մասնագիտությունը, բայց ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, կնքել եմ պայմանագիր Ձեր ղեկավարած ընկերության հետ: Համարյա չորս օր Ձեր բաժանորդը զրկվելէ հեռուստատեսություն դիտելու եւ […]

ՏԸՀ անդամները դեռ աշխատավարձ չեն ստացել

Սեպտեմբերի 23-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների տեղամասայիին ընտրական հանձնաժողողվի անդամները դեռ չեն ստացել իրենց աշխատավարձերը: Այս մասին Henaran.am-ին ահազանգեցին Աբովյանից: Ըստ Հայաստանի ընտրական օրենսգրքի Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները վարձատրվում են ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո, իսկ ՏԸՀ-ի լիազորությունները դադարում են քվեարկության օրվանից 5 օր հետո, եթե ընտրության արդյունքները չեն բողոքարկվել: Փորձեցինք պարզաբանում ստանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, […]

Ինչու՞ է Լեոնարդո Դա Վինչին ճամփորդել Հայաստան. փաստերը “Արարատից Եվրոպա” ֆիլմում

Հոկտեմբերի 7-ին Գերմանիայի Հալլե քաղաքում ցուցադրվեց Արսեն Հակոբյանի “Արարատից Եվրոպա” վավերագրական ֆիլմը, որը նկարահանվել է “Հայկ” կինոստուդիայի կողմից Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Բելգիայում և այլուր: Ցուցադրությանը ներկա էին տեղի հայ համայնքի անդամները, գերմանացիներ, Հալլեի քաղաքային խորհրդի անդամ, Բուդեսթագի պատգամավորի թեկնածու պարոն Կարամբա Դիաբին, հյուրեր: Ֆիլմում ներկայացված են վաղ քրիստոնեական Հայաստանից Եվրոպա մեկնած և կաթոլիկ եկեղեցու սրբերի […]

Անկախ նրանից, ով ում կառաջադրի, ՀՀԿ- թեկնածուն ֆավորիտն է. Շարմազանով

Էդուարդ  Շարմազանովը չի մեկնաբանում ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի այն հայտարարությունը, թե նախագահական ընտրություններին ԲՀԿ-ն, իր կարծիքով` պետք է մասնակցի սեփական թեկնածուով: “Շարքային ԲՀԿ-ականի կարծիքը չեմ պատրաստվում մեկնաբանել, քանի որ այն կուսակցության պաշտոնական տեսակետը չէ”,- ասաց ԱԺ փոխնախագահ,  ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: “Յուրաքանչյուր կուսակցության, այդ թվում նաեւ ԲՀԿ-ի որոշելիքն է, թե նախագահական ընտրություններին  ինչպես կմասնակցեն` կսատարեն այս […]

Երևանում կգործի սիրիական ծրագրով հիմնական հանրակրթական դպրոց

Երևանի քաղաքապետարանի   աջակցությամբ և “Կիլիկյան Բարեսիրական Միության” հովանավորությամբ Երևանի Նար –Դոսի անվան  թիվ 14 դպրոցում  սիրիահայ երեխաների համար, սիրիական  ծրագրով ստեղծվել է հիմնական հանրակրթական   դպրոց 1–9 րդ դասարանների աշակերտների համար։ Դպրոցի գործունեության և կրթական ծրագրերի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ Եպիսկոպոս Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ: […]

Նախագահական ընտրությունները կարող են նշանակված ժամկետից վաղ տեղի ունենալ

Վրացի խորհրդարանականները իրենց առաջին նիստերից մեկում հնարավոր է հարց բարձրացնեն նախագահական ընտրությունները նշված ժամկետից շուտ անցկացնելու համար: Այդ մասին  “Известия”-ին է հայտնել Հանրապետական կուսակցության կոալիցայի առաջնորդ Լեւան Բերձենիշվիլին: “Ըստ նոր սահմանադրության` Վրաստանը խորհրդարանական հանրապետություն է, սակայն նոր սահմանադրությունն ուժի մեջ է լինելու նախագահական ընտրություններից հետո: Թե երբ դրանք տեղի կունենան, ոչ ոք չգիտի: Հնարավոր է, […]

ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին պետք է մասնակցի սեփական թեկնածուով. Օսկանյան

Ներկայացնում ենք “Բարգավաճ Հայաստան” կուսակցության անդամ Վարդան Օսկանյանի հարցազրույցը ՍիվիլՆեթին: -Պարոն Օսկանյան, այսօր ԱԱԾ-ն Ձեզ հրավիրել էր մեղադրանք ներկայացնելու և հարցաքննության, և Դուք կրկին հրաժարվել եք ցուցմունք տալ: Ինչո՞ւ: -Նախ ասեմ, որ ես ընդամենը մեկ կարևոր հարցի եմ պատասխանել այն մասին, թե արդյոք ես ընդունում եմ իմ մեղքը՝ թեկուզ մասնակի: Իմ պատասխանը եղել է, որ […]

Ադրբեջանը փորձում է շանտաժի դիմել

Ադրբեջանցիներին հանգիստ չի տալիս Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման փաստը: Ինչպես հայտնում է “ԱՊԱ” գործակալությունը, Բաքուն եւ Անկարան գաղտնի պայմանավորվածություն ունեն այս հարցի շուրջ: Ըստ գործակալության տվյալների` եթե հայերը թռիչքներ իրականցնեն Լեռնային Ղարաբաղ, ապա Թուրքիան կփակի իր օդային տարածքը Հայաստանի համար: Նշվում է նաեւ, որ այս հարցը երկար ժամանակ քննարկվել է Թուրքիասյի եւԱդրբեջանի ավիացիոն կառույցների կողմից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի