07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Պատգամավորները գեներալների “դաբրո”-ով. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի աղբյուրների փոխանցմամբ`Աժ գրեթե բոլոր խմբակցությունների մեծաթիվ պատգամավորներ խորհրդարանի շենքից դուրս գալուց առաջ “թույլտվություն” են խնդրում ԱԺ գեներալ պատգամավորներ Մանվել Գրիգորյանից եւ Սեյրան Սարոյանից: Վերջիններս պարտաճանաչորեն բոլոր նիստերին ներկայանում են եւ ընդունելով շատ պատգամավորների խնդրանքները` հոգեհանգստի կամ ծննդյան արարողության մասնակցելու վերաբերյալ, ընդառաջում են`”բաց թողնելով”:

Ականատեսների վկայությամբ` գեներալների “այո”-ին ու “ոչ”-ին են սպասում նաեւ իրենց “լավ տղա” համարող շատ օրենսդիրներ: Սակայն Աժ հնաբնակ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը թերթի հետ զրույցում չցանկացավ ընդունել իրողությունը`ասելով. “Նման բան գոյություն չունի, եթե անգամ նման բան է լինում, որ պետք է պատգամավորը բացակայի, նախ թույլտվություն է խնդրում Աժ նախագահից: Մնացած բոլոր դեպքերում տեղեկացնում են ինձ, նոր դուրս գալիս: Դա հորինվածք է”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ