13 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մենք չենք տանում Հանրապետության հրապարակից ԱԳՆ շենքը, չէ՞. Արման Սահակյան /վիդեո/

՛՛ԱԳՆ շենքի վաճառքը համեմատական գնահատման եղանակով է գնահատվել, այսինքն` նայվել է շուկայական գնին՛՛,-այսօր ասուլիսին ասաց Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: Նա նշեց, որ ԱԳՆ շենքի վաճառքի համար միշտ էլ եղել են առաջարկներ, դրա վառ ապացույցն առաջին հարկի՝ բավական բարձր գնով մասնավորեցումն էր: ՛՛Դա նոր բան չի, շատ տարբեր ժամանակներ քննարկվել են: Շուկայական արժեքից բարձր գնով վաճառվեց՛՛,-նկատեց Սահակյանը:

Ինչ վերաբերում է նրան, որ այս շենքը հայ հասարակության համար սիրելի խորհրդանիշ էր համարվում, ապա, Սահակյանը նշեց, որ եթե նույնիսկ դա խորհդանիշ է, ապա իրենք ընդամենը վաճառել են շենքը: ՛՛Մենք չենք տանում Հանրապետության հրապարակից այդ շենքը, դուք ոչնչից մեծ պատմություն եք սարքում՛՛,-նշեց Սահակյանը:

Henaran.am-ի հարցին, թե արդյոք հիմա կա որևէ պետական կառույց, որի վաճառման մասին բանակցություններ են ընթանում կամ արդեն հայտնի է, որ պետք է վաճառվի, Սահակյանն ասաց, որ չկա այդպիսի կառույց: Սակայն լավ առաջարկի դեպքում յուրաքանչյուր կառույցի վաճառքի հարցն էլ կքննարկվի:

՛՛Կոնսերվատորիայի շենքի համար այս պահին առաջարկ չունենք, շատ խոսակցություններ կան և Տրանսպորտի նախարարության համար, եթե օրինակ այս նախարարության հետ կապված լինի լավ, գրավիչ առաջարկ պետության համար, ապա համոզված եղեք, որ քննարկվելու է՛՛:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ