15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Քոչարյանն անկանխատեսելի է /վիդեո/

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի համոզմամբ, շուտով կսկսվի նախագահի թեկնածուների առաջադրումների շքերթը, եւ այդ շքերթին ըստ նրա, կմասնակցի 12 քաղաքական խմբավորում: Սակայն դրանք բոլորը չեն կարողանալու առաջադրվել, եւ պիտի քննարկեն մի հարց` առաջադրե՞լ, թե՞ սատարել:

Դժվար կացության մեջ է ընդդիմադիր դաշտը: Սոցիոլոգի կարծիքով, եթե ընդդիմադիր քաղաքական ուժերը հանդես գան առանձին թեկնածուներով, ապա իրարից ձայն են փախցնելու, եւ այս դեպքում, ըստ նրա, ամեն ինչ կավարտվի մեկ փուլով, իսկ եթե լինի միասնական թեկնածու, ապա նա չի հաղթի, նույնիսկ հնարավոր է՝ ձայները չբավարարեն երկրորդ փուլի համար:

Եթե միասնական թեկնածու լինի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ապա վերջինս կունենա 30 % ձայն գումարած 10-15 տոկոս, իսկ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեպքում` 4 տոկոս գումարած 10-15 տոկոս:

Հայաստանի առաջին նախագահի  իմիջը խիստ բացասական է, եւ առկա դրականը շատ քիչ է նույնիսկ երկրորդ փուլ անցնելու համար, ուստի, Ադիբեկյանի խոսքով, առաջին նախագահը պետք է մտածի սատարելու մասին:

“Ժառանգություն”-ից Րաֆֆի Հովհաննիսյանը  չի աջակցի որեւէ մեկին: ՀՅԴ-ն, ըստ նրա, զգալի ուժ է եւ կարող է աջակցել որեւէ այլ կուսակցության:  Այստեղ կարեւոր է նաեւ, որ  ԲՀԿ-ն չհիասթափեցնի  30 տոկոսանոց իր ընտրազանգվածին:  Ըստ Ադիբեկյանի,  երկրորդ փուլը կախված է ԲՀԿ-ից: Չի բացառվում, որ  ԲՀԿ-ն վերադառնա կոալիցիա: Ինչ վերաբերում է  Ռոբերտ Քոչարյանին, ապա նա անկանխատեսելի է:

Ադիբեկյանը դեռ հստակ չի կարող ոչինչ ասել, բայց հնարավոր է, որ Քոչարյանը հայտարարի  Սերժ Սարգսյանին քվեարկելու մասին, կամ ընդհակառակն՝ այլ քաղաքական ուժի, կամ որպես երրորդ տարբերակ, սատարի որեւէ թեկնածուի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ