23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սիրիայի նախագահը հայտարարել է համընդհանուր համաներման մասին

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը համընդհանուր համաներում է շնորհել բոլոր նրանց, ովքեր հանցագործություններ են կատարել Սիրիայի զինված հակամարտության սկզբից ի վեր: “Համաներումը տարածվում է այն բոլոր հանցագործությունների վրա, որոնք կատարվել են մինչեւ 2012-ի հոկտեմբերի 23-ը”,-ասվում է նախագահի հրամանագրի մեջ: Ընդ որում, հատուկ ընդգծվում է, որ համաներումը չի տարածվում այն հանցանքների վրա, որոնք իրագործել են “ահաբեկիչները”, գրում է “дни.ру”-ն:

“Ահաբեկիչներ” ասելով  կառավարությունը նկատի ունի ապստամբներին, ովքեր զինված պայքար են մղում գործող իշխանություններին տապալելու նպատակով:

Դեռեւս ապրիլին Սիրիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ համաներում կշնորհվի զինված բախումներին մասնակցած բոլոր նրանց, ում “ձեռքերը չեն արյունոտվել”, ընդ որում` սիրիացիները պետք է  իրենց զենքը ոստիկանությանը հանձնեին:

Սիրիացի ապստամբների եւ իշխանությունների միջեւ հակամարտությունն սկսվեց 2011-ի մարտին, որի արդյունքում արդեն շուրջ 30 հազար մարդ է  զոհվել` ՄԱԿ-ի տվյալներով, սակայն կազմակերպությունը միաժամանակ նշում է, որ այս տվյալները ճշտելու հնարավորություն չունի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ