25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ծառուկյանը տեղյա՞կ չէ Էլինար Վարդանյանի որոշումներից.Ժամանակ

 Երեկ “Ժամանակը” ԲՀԿ պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է նա ներկա գտնվի “Հարսնաքարի” գործով դատավարությանը եւ ակցիաներին՝ հաշվի առնելով, որ ներկա էր գտնվել ՀԱԿ ակտիվիստների ազատ արձակման  վերջին ակցիային, ինչը մեկնաբանվեց որպես ՀԱԿ-ԲՀԿ համագործակցություն։ “”Հարսնաքարի” ակցիաներին արդեն իսկ մասնակցել եմ եւ մոմավառություններին եմ մասնակցել։ Միանշանակ շարունակում եմ դատապարտել այդ […]

Քեշիշյանը հեռացել է. Ժողովուրդ

Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը սեփական կամքով հեռացել է աշխատանքից: Վերջերս նա ստանձնել էր “Արմենիա” հեռուստաընկերության տնօրենի պաշտոնը, բայց երեկ հրաժարվել է այդ պաշտոնից` հայտարարելով. “Դա արել եմ գիտակցաբար, իհարկե, փոքր ափսոսանքով բայց նաեւ հստակ իմանալով, որ գնում եմ անելու այլ կարեւոր ու դժվարին գործեր` հայկական գեղարվեստական ֆիլմերի նկարահանում եւ մի շարք այլ նախագծեր”: Նրա փոխարեն նույն […]

Թեհլերյանի մոտ՝ Տիգրան Ուրիխանյանի արձանը. Հրապարակ

Ռոբերտ Քոչարյանի նախկին ռեֆերենտ Վահե Հովհաննիսյանը վերջին շրջանում Գագիկ Ծառուկյանի ամենավստահելի մարդկանցից է. Ծառուկյանը լսում է նրա խորհուրդները:  Այս մասին գրում է “Հրապարակ”-ը: Ըստ թերթի, երեքշաբթի “կանյաչնիում” տեղի ունեցած ԲՀԿ մինի-հավաքի ժամանակ Վահե Հովհաննիսյանը հետաքրքիր առաջարկ է արել Ծառուկյանին եւ քաղխորհրդին` առաջարկել է Ծիծեռնակաբերդում կանգնեցնել Սողոմոն Թեհլերյանի արձանը, կողքը դնել եւս մեկ պատվանդան, բայց` դատարկ. […]

Դաշնակցական թաքուն գործարքներ. Հայկական ժամանակ

  Արցախյան ընդդիմադիր շրջանակները պնդում են, որ ԼՂՀ կառավարությունում առանցքային պաշտոններն այն գինն էին, որ հիմա ստանում է դաշնակցությունը Բակո Սահակյանին նախագահի ընտրություններում սատարելու դիմաց: Ըստ “Հայկական ժամանակ”-ի, տեղի է ունեցել պարզ գործարք` մենք սատարում ենք քեզ, դու մեզ պաշտոններ ես տալիս: Ու հիմա արդեն լիովին հասկանալի է, թե ինչու ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն […]

Ազնավուրը տեղ տվեց Չարենցին ու Ֆրունզիկին /ֆոտո/

Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում` “Մոսկվա” կինոթատրոնի դիմաց, այսօր տեղադրվել են հայ մեծերի`  Եղիշե Չարենցի և սիրված դերասան Մհեր Մկրտչյանի արձանները:  Մեծն արտիստի ձեռքում կա տակառիկ, ինչպես “01 99” ֆիլմում: Henaran.am-ի հետ զրույցում երևանցիներն ասացին, որ կարծես թե նոր բան է աելացել մթնոլորտում, մեծերը նոր շունչ են հաղորդել տարածքին:  Սիրիահայ Արփի Մինասյանի խոսքով` ինքն ամեն օր […]

Արամ Ա Կաթողիկոսը Մայր աթոռում է

Սեպտեմբերի 20-ին Հայաստան ժամանեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով: Օդանավակայանում Արամ Ա Կաթողիկոսին դիմավորեցին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Մայր Աթոռի հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, փոխդիվանապետ […]

Լավագույն ժամանակը սեքսի համար

Բելֆաստի Թագավորական համալսարանի սեքսոլոգներին հաջողվել է ապացուցել, որ առավոտյան սեքսը լավագույն դեղամիջոցն է` անվճարների թվում: Նման “ժամանցը” փոխարինում է առավոտյան մարզանքին, քանի  որ տեղի է ունենում կրծքավանդակի, ձեռքերի, ազդրերի, հետույքի մկանների ամրապնդում: Հնարավոր է բարելավվի արյան շրջանառությունը եւ շնչառությունը: Ակնհայտ է նաեւ պրոֆիլակտիկ ազդեցությունը, քանի որ նվազում է սրտանոթային հիվանդությունների, շաքարախտի հավանականությունը, այն “հարվածում”  է […]

“Մարդկանց փոխարեն դագաղներին եմ ասում` բարլուս … “

 ‘Ինը տարի է` պայքարում ենք, չենք կարում արդյունքի հասնենք’,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ռուզաննա Ղևոնդյանը, ով իր հարևանների հետ բողոքելու էր եկել կառավարության շենքի մոտ: Վերջիններս Հյուսիասյին պողոտայի նախկին բնակիչներն են: Չզլացան մեկ անգամ լ պատմել,որ իրենց ձեռքից չնչին գումարով վերցրել են իրենց տները: Քնարիկ Առաքելյանն էլ ասաց, որ նախկինում շատ լավ տանն էր բնակվում, իսկ […]

“Զվարթնոց” -ը “Արմավիային” մինչեւ երկուշաբթի ժամանակ տվեց

Թեպետ “Արմավիա” ավիաընկերությունը սեպտեմբերի 20-ին չկատարեց վճարում եւ չնվազեցրեց կուտակած պարտքը, “Արմենիա Միջազգային Օդանավակայաններ” ՓԲԸ-ն ուղեւորների շահից ելնելով, ինչպես նաեւ, հաշվի առնելով, Հայաստանի Հանրապետության անկախության առաջիկա տոնակատարությունները, որոշեց ժամը 18:00-ից վերականգնել Արմավիայի չվերթերի սպասարկումը: Ինչպես Henaran.am-ին հայտնում են “Արմենիա Միջազգային Օդանավակայաններ” ՓԲԸ -ից, չվերթերի սպասարկումը կդադարեցվի սեպտեմբերի 24-ին, երկուշաբթի օրը, եթե մինչ այդ չլինեն վճարման եւ պարտքի նվազեցման […]

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 20-ի նիստում Արտակ Դավթյանի նախագահությամբ քննարկեց եւ նստաշրջանի ու առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար դրական եզրակացություն տվեց “Լեզվի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին” եւ մի շարք այլ օրենքներում առաջարկվող փոփոխությունների փաթեթի վերաբերյալ: Ըստ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի` օրենսդրական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի