13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Փնտրվում է միասնական թեկնածու. 168 ժամ

“Քանի դեռ եւ ՀԱԿ-ը, եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը պաշտոնապես չեն հայտարարել  իրենց թեկնածուի առաջադրման մասին, այդ ամենը կարող է դառնալ որոշակի վերլուծությունների հիմք, բայց, համենայն դեպս, չեմ կարծում, որ չափազանց լուրջ է”,- “168 ժամ” թերթի թղթակցի հետ զրույցում ասել է “Ժառանգություն” կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ շենքի առջեւ տեղի ունեցած միջադեպին, երբ ՀԱԿ ակտիվիստները վանկարկել են “Լեւոն նախագահ”, ինչին ի պատասխան՝ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասել է՝ “Միասնական թեկնածու՝ Գագիկ Ծառուկյան”։

“Ես տեղյակ եմ, որ Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ ժողովուրդը, այսինքն՝ ԲՀԿ-ի անդամները, էլեկտորատը, գտնում է, որ եթե որեւէ մեկը պետք է առաջադրվի, ապա դա Գագիկ Ծառուկյանն է։

Այսինքն՝ տվյալ պարագայում Ն. Զոհրաբյանի հայտարարությունները ժողովրդի վրա արվող հղումներ են։ Նույնը ՀԱԿ-ի պարագայում է։ Այսինքն՝ ՀԱԿ համակիրները կարող է ցանկանան, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրվի, բայց մենք չունենք վերջնական որոշումներ, եւ դրանք ընդամենը համակիրների մասնավոր պատկերացումներն են”,- գրում է թերթը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ