26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արմավիան չի վաճառվում. Ժամանակ

“Արմավիայի” համար պետության տված երաշխիքը շարունակում է գործել՝ “Զվարթնոցը” չի խոչընդոտում ավիաընկերության չվերթների իրականացմանը: Այդ մասին գրում է “Ժամանակ” թերթը։

“Միաժամանակ “Արմավիան”  դադարել է անընդհատ կրկնել, թե ընկերությունը վաճառվում է: Ընկերությունից թերթին հայտնեցին, որ  որ առայժմ ոչ մի նոր բան չեն կարող հայտնել ավիաընկերության վաճառքի մասին: Ընդ որում՝ չհաստատեցին նաեւ նախկին պնդումները, թե ընկերության ձեռք բերմամբ հետաքրքրված է իտալական մի ընկերություն, որի հետ բանակցություններ են վարվում: Հարցը, թե գուցե “Զվարթնոցի” հետ ավիաընկերության ժամանակավոր հաշտեցո՞ւմն է պատճառը, որ վաճառքի խնդիրն օրակարգից “հանվել” է, նույնպես անպատասխան մնաց:

Թերթը ենթադրում է, որ “Զվարթնոց”-“Արմավիա” հակամարտությունն է պատճառ եղել, որ հայկական ավիաընկերության նկատմամբ իտալական կողմի “հետաքրքրությունը” նվազել կամ մարել է, եթե իհարկե այդպիսին եղել է երբեւէ: Թեեւ ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովին շահավետ կլիներ”Արմավիան” վաճառել՝ առավել եւս հաշվի առնելով այն, որ հաջորդ տարի ավարտվում է ավիաընկերության թռիչքներ իրականացնելու լիցենզիան, իսկ “Արմավիան”, բացի այդ լիցենզիայից, այլ արժեքավոր բան չունի:

Միաժամանակ, “Զվարթնոցին” ձեռնտու չէ, որ “Արմավիան” սնանկ հայտարարվի, քանի որ այդ ժամանակ նա պարզապես չի ստանա իր պարտքը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ