12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Հանրային խորհուրդը ցավակցել է

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ցավակցել է երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի հարազատներին եւ մտերիմներին:

“Մեծ ափսոսանքով եւ ցավով տեղեկացա Հայաստանի ժողովրդական արտիստ, մեծանուն երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի մահվան մասին: Նրա անժամանակ մահը ծանր հարված էր ողջ հայ ժողովրդի համար եւ մեծ կորուստ՝ ժողովրդական երգարվեստի համար:

Ֆլորա Մարտիրոսյանը ժողովրդականություն, սեր ու հարգանք էր վայելում ոչ միայն իր բացառիկ տաղանդի, այլեւ իր ժողովրդի, իր մշակույթի հանդեպ ունեցած նվիրումի շնորհիվ:

Անուրանալի է նրա դերը հայ ազգային մշակույթի տարածման գործում: Բարձր գնահատանքի է արժանի նաեւ երգի միջոցով հայոց ցեղասպանության հարցն աշխարհին ներկայացնելու նրա յուրօրինակ նախաձեռնությունը, որի շարունակողները, հուսով ենք, կլինեն:

Հանրային խորհրդի եւ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ֆլորա Մարտիրոսյանի հարազատներին, բարեկամներին, նրա արվեստի երկրպագուներին”,-գրված է նրա ցավակցական ուղերձում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ