20 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Լինելու ենք Doing business-ի լավագույն քսանյակում. Տիգրան Դավթյան

՛՛Հայաստանն ունեցավ էական առաջընթաց, որը սպասվում էր, բայց ավել էր, քան մեր բոլոր սպասումներն էր: Հայաստանը այս պահի դրությամբ զբաղեցնում է աշխարհում 32-րդ տեղը, որը առաջընթաց է 18 տեղով: Հայաստանը գտնվում է Արևմտաեվրոպական երկրների ցանկում՝ Բելգիայի և Հոլանդիայի միջև՛՛,-այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը՝ խոսելով Doing business-ի հրապարակած վերջին ցուցանիշների մասին: […]

Վերականգնել արտերկրի ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը` միացեք դատական գործընթացին

“Պայքար Օլիգարխիայի Դեմ” ֆեյսբուքյան խումբը պահանջում է վերականգնել ՀՀ քաղաքացու ընտրելու սահմանադրական հիմնարար իրավունքը` անկախ նրա բնակության կամ ժամանակավորապես գտնվելու վայրից: Այսօր արտերկրում ապրում կամ ժամանակավորապես գտնվում են մեկ միլիոնից ավել ՀՀ քաղաքացիներ, որոնց զգալի մասը ըստ սահմանադրության ունի ընտրելու իրավունք: Սակայն տվյալ քաղաքացիները փաստացի զրկված են այդ իրավունքից, քանի որ հնարավորություն չունեն ընտրություններին մասնակցելու: […]

65 կողմ 7 դեմ, 25 ձեռնպահ. ԱԺ-ն ընդունեց նվազագույն աշխատավարձի բարձրացման նախագիծը

Քիչ առաջ խորհրդարանը 65 կողմ 7 դեմ, 25 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց  “Նվազագույն աշխատավարձի մասին” ՀՀ  օրենքում փոփոխություն կատարելու նախագծին, որով կառավարությունն առաջարկում էր հունվարի մեկից նվազագույն աշխատավարձը բարձրացնել երկու հազար հինգ հարյուր դրամով եւ սահմանել երեսունհինգ հազար դրամ: Վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրելով ԱԺ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ ԲՀԿ-ն […]

21-րդ դարը ազգերի կոալիցիաների դարաշրջան է

ԳԿԽ-ի “Ազգերի բարեկամություն եւ համագործակցություն” ծրագրը լուրջ հաջողություններ է գրանցում Գերմանիայում: Սույն թվականի սեպտեմբերի 23-ին Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի (ԳԿԽ) վարչության հրավերով Հյուսիսհռենոսյան Վեսթֆալիայի Էսսեն քաղաքում տեղի ունեցավ հայ-ասորի-քրդական 3 կենտրոնական մարմինների ղեկավարների հանդիպում, որի շրջանակներում քննարկվեց երկու հրատապ հարց. 1. Ըստ ստացված տեղեկության` Գերմանիայի Մանհայմ քաղաքի թաղամասերից մեկը պետք է անվանակոչվեր Թուրքական թաղամաս: 2. Սույն […]

Ամենամեծ ինտրիգը` ԲՀԿ-ն

 ”Նախընտրական պայքարն արդեն սկսվել է, սկսվել է կուլիսային համաձայնությունների և պայմանավորվածությունների շրջանը՝ նախագահական ընտրություններին ընդառաջ”, -լրագորղների հետ հանդիպմանը “Հենարան” ակումբում նման տեսակետ հայտնեց “Կովկաս” ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Խոսելով ներքաղաքական զարգացումների մասին` քաղաքագետն առանձնացրեց ամենամեծ ինտրիգը` ԲՀԿ-ն ինչպես է մասնակցելու նախագահական ընտրություններին: Քաղաքագետի խոսքով, Ազգային ժողովի ընտրություններից առաջ էլ փորձեցին “կոտրել”  ԲՀԿ-ին, սակայն դա […]

Գյուղնախարարը հեռացրեց իր աշխատակազմի ղեկավարին

Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար Կառլեն Միքայելյանը կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ ազատվեց աշխատանքից: Վերջին շրջանում Միքայելյանի եւ գյուղնախարար Սերգո Կարապետյանի միջեւ առկա էին լուրջ տարաձայնություններ: Կ. Միքայելյանը գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 2002 թվականից:

Լիբիայում ԱՄՆ դեսպանի մահվան մեջ մեղադրվողն սպանվել է

Կահիրեում սպանվել է այն տղամարդը, ով մեղադրվում էր սեպտեմբերի 11-ի Լիբիայում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման մեջ, հաղորդում է “BBC News”-ը: Եգիպտական իշխանությունների ներկայացուցիչների խոսքով` նրան ձերբակալել են հոկտեմբերի 25-ի վաղ առավոտյան Կահիրեի արվարձանում գտնվող նրա բնակարանում: Հանցագործը նռնակ է նետել հատուկ ծառայության աշխատակիցների վրա, սակայն այն պայթել է հենց բնակարանում, որից հետո տղամարդն սկսել է […]

Ճկուտս կդռումեմ, ուղարկեք դադախազին … դատապարտյալը Henaran.am-ի խմբագրություն է ուղարկել ճկույթը

“Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկում հոկտեմբերի 22-ից 4 դատապարտյալ հացադուլ են հայտարարել` բողոքելով իրենց նկատմամբ կայացրած վճռի եւ ընդհանրապես կալանավայրում տիրող իրավիճակի շուրջ: “Մենք ստեղ 4 հոգով գալադովկայենք, ինչ ասում ենք վոչ մի բանել չեն անում վոչ բժիշկ են կանչում, վոչել շանտեղ են դնում. Մի խոսքով, օրենքով `օրը 2 թէ 3 անգամ պդի գան ճնշում ճափեն նայեն […]

Doing business-ի ցուցանիշները ուրախացրել ու անհանգստացրել են վարչապետին

՛՛Շատ կարևոր է, որ այդ տեղում ենք հայտնվել, բայց վերլուծությունները, որ կատարում ենք, տեսնում ենք, որ շատ անելիք ունենք: Շատ երկրների ղեկավարներ իրենց անձնական հսկողության տակ են պահում այդ ցուցանիշները: Կարևոր է, որ մենք ունենք առաջընթաց՛՛,-այսօր  խոսելով ՛՛Doing business՛՛-ի հրապարակած վերջին աղյուսակի մասին, ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Միևնույն ժամանակ վարչապետը նշեց, որ խնդիրներ կան մի […]

ԱԺ փոխնախագահը հեռախոսազրույց է ունեցել Չեխիայի Հանրապետության Սենատի փոխնախագահի հետ

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 24-ի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխնախագահ Պրշեմիսլ Սոբոտկայի հետ, որի ընթացքում իր եւ ՀՀ Ազգային ժողովի անունից գոհունակություն է հայտնել ՉՀ Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի կողմից ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի գործով ընդունած դիպուկ եւ արդարացի բանաձեւի կապակցությամբ: Կարեւորելով չեխ գործընկերների այս քայլը` Էդուարդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի