12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Էկոնոմիկայի ոլորտի աշխատողների թիվը նվազել է

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կազմակերպությունների աշխատողների թվաքանակը 2011թ. ութ ամիսների ընթացքում կազմել է 594 մարդ, իսկ 2012թ. ութ ամիսների ընթացքում` 586 մարդ, նախորդ ժամանակաշրջանի համեմատ այս ցուցանիշը նվազել է 8 մարդով: ՛՛Նշված կազմակերպությունների սոցիալական վճարները 2011թ. ութ ամիսների ընթացքում կազմել են 89424 հազար դրամ, իսկ 2012թ. ութ ամիսների ընթացքում` 91.790 հազար դրամ` նախորդ ժամանակաշրջանի համեմատ աճելով 2. 366 հազար դրամով՛՛,-այսօր կառավարության նիստում սեփական ոլորտի հաշվետվությունը ներկայացնելիս ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

Վերջինիս տեղեկացմամբ՝  նախարարության կազմակերպությունների իրացումից հասույթը այս տարվա ութ ամիսների ընթացքում կազմել է 446.767 հազար դրամ:  Նշված կազմակերպությունների կողմից վճարված հարկային պարտավորությունները 2012թ. ութ ամիսների ընթացքում կազմել են 121.396 հազար դրամ: ՛՛Մինչև 2012թ. վերջ, ըստ կանխատեսումների, այն կկազմի 173396 հազար դրամ` ապահովելով շուրջ 43 % աճ՛՛,-վստահեցրեց Տիգրան Դավթյանը:

ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանի խոսքով՝ մտահոգիչ է այն, որ այս ոլորտում աշխատողների թիվը երբեմն ստվերվում է, բացի այդ որոշ կազմակերպություններում աշխատավարձերը միջինից ցածր են:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ