20 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Առանց որեւէ մեկնաբանության. զորամասի հրամանատարն ազատվել է աշխատանքից

Պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատար Վահրամ Գրիգորյանն  ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ` Գրիգորյանը խնդիրներ է ունեցել ռազմական ոստիկանության հետ: Թե ինչ է մասնավորապես եղել, մեզ չհաջողվեց ճշտել: Որպես հնարավոր վարկած նշվում է բացահայտված չարաշահումները: Հրամանատարի ազատումը անակնկալ էր, քանի որ Գրիգորյանը վատ հարաբերություններ չի ունեցել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Ի դեպ, նախարարությունում եւս հաստատեցին, որ հրամանատարը փոխվել է, բայց չնշեցին պատճառները: “Առանց որեւէ մեկնաբանության”, Henaran.am-ին ասացին ռազմական գերատեսչությունից:

Նշենք, որ զորամասի նոր հրամանատար է նշանակվել Արսեն Կոտոյանը:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ