20 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Խաչիկյանի քրեական գործով որեւէ տեղաշարժ չկա

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի քրեական գործով որեւէ տեղաշարժ չկա: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Ժորա Վարոսյանը: Հիշեցնենք, որ Վազգեն Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբով յուրացման եղանակով 211.680.984 ՀՀ դրամ եւ  խարդախությամբ 29.000.000 դրամ գումարներ հափշտակելու, ինչպես նաեւ  պաշտոնեական կեղծիք կատարելու համար: “Քննչական […]

Նախագահը քարտ-բլանշ է տվել կառավարությանը. Տիգրան Սարգսյան

Հանրապետության նախագահը հստակ ֆիքսեց, որ ինքը դժգոհ է գնումների գործընթացից, եւ դա չի վերաբերում կառավարության ամբողջական գործունեությանը: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ  ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ  Տիգրան Սարգսյանը: Նա նշեց, որ կառավարությունը հավատարիմ է նախագահի որդգերած սկզբունքին, որ բացթողումների եւ թերությունների մասին խոսելու ենք հրապարակային: Հանրությունից ոչինչ չենք թաքցնելու: Վարչապետի խոսքով, նախագահի քննադատությունը պետք է […]

Ծառուկյանը` նույն Ռոմնին է,Փաշինյանը` բարիկադնիկ

Ընդդիմությունը, ճիշտ կվարվի` նախագահական ընտրություններին միասնական թեկնածու առաջադրելով: Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ  հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: ‘Ենթադրենք Տեր-Պետրոսյանն իր ամբիցիաները թողնի, Հովհաննիսյանը ևս, մնացած փոքրիկ խաղացողներն էլ մոռանան իրենց ամբիցիաները, և միավորվեն կամ ԲՀԿ-ի թեկնածուի շուրջ, կամ բոլորի համար հարմար անկուսակցական թեկնածուի’,-ասաց Շաքարյանցը: ԲՀԿ-ից, որպես միասնական թեկնածու, նա չի տեսնում նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին: […]

Վարչապետը չբացառեց ՀՀԿ-ԲՀԿ նոր հուշագրի ստորագրման հնարավորությունը

“Քաղաքական գործընթացներն այնքան արագ են զարգանում, որ այս պահի դրությամբ ես ոչինչ չեմ կարող բացառել, բայց փաստը մնում է փաստ, որ այս պահի դրությամբ  մենք ունենք հայտարարություն, որը ստորագրել է “Օրինաց երկիր” կուսակցությունը, “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը եւ “Հանրապետական” կուսակցությունը, այն մասին, որ նախագահական ընտրությունների ժամանակ նրանք պաշտպանելու են գործող նախագահին”,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին հաջորդած ճեպազրույցում […]

Մեր նպատակն է բացահայտել բացթողումները եւ պատժել մեղավորներին.Տիգրան Սարգսյանը քաղաքական ենթատեքստ չի տեսնում

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը չի կարծում, թե ԲՀԿ-ական նախարարների ղեկավարած ոլորտում չարաշահումների վերաբերյալ բացահայտումները քաղաքական ենթատեքստ ունեն, ինչպես նշում են որոշ ԲՀԿ-ական գործիչներ: “Եթե մենք անդրադառնանք փաստերին, ամենախիստ գործողությունները, մենք իրականացրել ես ՀՀԿ-ականների  նկատմամբ եւ դա նշանակում է, որ մյուս բոլոր ենթատեքստերը հերքվում են ”,-այսօր ԱԺ –կառավարություն հարցուպատասխանից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապեըտ […]

Չեմպիոնների լիգայի այսօրվա հանդիպումները

Եվրոպայի Չեմպիոնների լիգայի շրջանակներում այսօր տեղի կունենան հետևյալ հանդիպումները: A խմբում` Դինամո (Զագրեբ) – ՊՍԺ Պորտու – Դինամո (Կիև) B խմբում` Մոմպելյե – Օլիմպիակոս Արսենալ- Շալկե C խմբում` Զենիթ  – Անդրլեխտ Մալագա – Միլան D խմբում` Այաքս  – Մանչեսթեր Սիթի Բորուսիա (Դորտմունդ) – Ռեալ (Մադրիդ)

Կան քաղաքական ուժեր, որոնք պայքարում են այս կամ այն քաղաքական գործչի դեմ. Տիգրան Սարգսյան

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ԱԺ -կառավարություն հարցուպատասխանից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ իր պաշտոնանկության մասին շրջանառվող լուրերին եւ ասաց.”Այս հարցը  նույն ձեւակերպմամբ ամեն անգան դուք հնչեցնում եք եւ իմ պատասխանը միշտ նույնն է լինում` նորմալ եմ վերաբերվում, որովհետեւ դա քաղաքական պայքարի ձեւերից մեկն է”: Տիգրան Սարգսյանի խոսքով, այս ավանդույթը վաղուց   […]

Կաթողիկոսը իր գնահատանքը հայտնեց ՄԱԿ-ի համակարգողին

Հոկտեմբերի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Միացյալ ազգերի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւային: Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հրաժեշտ տալով առաքելությունը Հայաստանում ավարտող տիկ. Գերչեւային, իր գնահատանքը հայտնեց նրան` պաշտոնավարման տարիներին Հայաստանի ժողովրդին մատուցված օգտաշատ ծառայությունների համար` հաջողություններ մաղթելով հետագա գործունեության […]

Զուրաբյանն արձանագրել է իր եւ ՀԱԿ-ի մոտալուտ վախճանը. Շարմազանով

Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր հակադարձել է ՀԱԿ-ի համակարգող, դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարություններին: Զուրաբյանը “Ազատություն” ռադիոկայանին ասել էր, թե 2013-ին նախագահի պաշտոնում վերընտրվելու դեպքում, Սերժ Սարգսյանն ամեն ինչ անելու է Գագիկ Ծառուկյանին եւ Ռոբերտ Քոչարյանին քաղաքական դաշտից հեռացնելու համար: Ընդդիմադիր գործիչը նաեւ ասել էր, […]

Հայաստանը վաճառո՞ւմ է “ՀայՌուսգազարդ”-ի բաժնեմասը

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը վարչապետից հետաքրքրվեց, թե արդյոք իրականությանը համապատասխանում է տեղեկությունն այն մասին, որ ՌԴ-ն Հայաստանին տրամադրվող ռուսական գազի 1000 խմ-ի համար գումարը հասցրել է 240 դոլարի, այն դեպքում, երբ ՀՀ –ն մինչ այդ  վճարել է 180 դոլարով: Լեւոն Զուրաբյանի խոսքով, ՀՀ կառավարության եւ ՌԴ միջեւ, գաղտնի պայմանավորվածություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի