Ամենասիրվածները. բացահայտում է Շուշան Պետրոսյանը /ֆոտո/
Ձեզ ենք ներկայացնում el.am կայքի համար հայտնի և ճանաչված երգչուհի, կրեատիվ մտքի տեր, նորաձև Շուշան Պետրոսյանի ոճային նախասիրությունները: Չնայած լարված գրաֆիկին, նա հաճույքով կիսվել է իր կանացի փոքրիկ գաղտնիքներով:
-Շուշա՜ն, խնդրում եմ ասեք, թե որո՞նք են Ձեր ամենասիրած օծանելիքները և ինչո՞ւ:
-Շատ եմ սիրում Sisley “Eau Du Soir” և Shiseido ” Feminite Du Bois” օծանելիքները, որոնք բնավորությունս արտահայտելու մի միջոց են: Շատ բույրեր եմ օգտագործում, բայց չեմ կարող չառանձնացնել Michael Kors-ի հին, բայց շշմեցուցիչ բույրը, գարնան սպիտակ յասամանների և սիրո խորհրդանշական նոտաներով:
-Շուշա՜ն, Դուք աշխատում եք լարված գրաֆիկով, ունեք ամուսին և երկու երեխա, անընդհատ վազքի մեջ եք, բայց միևնույն ժամանակ պահպանում եք Ձեր կանացիությունն ու գեղեցկությունը: Մարմնի խնամքի ի՞նչ միջոցներ եք օգտագործում տեսքը թարմ պահպանելու համար:
– Իմ ամենասիրված մարմնի խնամքի միջոցները Body Shop-ի քսուքներն են, որոնք հագեցված են հատապտուղների, զանազան մրգերի բույրերով և էկոլոգիապես մաքուր են: Դեմքի ամենօրյա իմ քսուքն է Jurlique-ը: Շրթներկ ընտրելիս հիմնականում նախընտրում եմ Chanel և Lancome:
– Ցանկացած կնոջ զգեստապահարանում կարևոր տեղ ունեն կոշիկն ու պայուսակը…
– Կոշիկների հարցում շատ առատաձեռն եմ, քանզի շատ եմ սիրում : Պահարանումս ամենամեծ տեղը հատկացված է հենց կոշիկներին` Armani, Yohji Yamamoto, Kenzo, Alexander McQueen, GF Ferre և այլ ապրանքանիշերի: